Բելգիայի ահաբեկչության կազմակերպիչները գրոհ Էին պլանավորում Փարիզում Եվրոպայի առաջնության ժամանակ
2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 11 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բրյուսելում պայթյուններ իրականացրած ահաբեկիչների երկրորդ թիրախը եղել են 2016 թվականի ամռանը Ֆրանսիայում անցկացվելիք ֆուտբոլի Եվրոպայի առաջնության մրցախաղերը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է բելգիական 7sur7 հրատարակությունը:
Մարտի 22-ի առավոտյան երկու պայթյուններ են որոտացել Բրյուսելի միջազգային օդանավակայանում: Երրորդ պայթյունը մի փոքր ավելի ուշ տեղի Է ունեցել մետրոյի «Մալբեկ» կայարանի վագոնում: Երեք մահապարտների կողմից կազմակերպված ահաբեկչական գործողությունների հետեւանքով զոհվել Է 35 մարդ, եւս 340 հոգի տարբեր աստիճանի ծանրության վերքեր են ստացել: Գրոհի պատասխանատվությունն ստանձնել Է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմսբավորումը:
Ինչպես հաղորդվել Է ավելի վաղ, Բրյուսելում ահաբեկչական գործողություններին մասնակցելու մեջ կասկածվող Մոհամեդ Աբրինին հայտարարել Է, որ սկզբում պլանավորվում Էր դրանք իրականացնել Ֆրանսիայում: Ահաբեկիչները որոշում ընդունեցին ահաբեկչական գործողությունը Բրյուսելում իրականացնել հետաքննության մեջ դիտվող արագ առաջընթացի պատճառով:
Աղբյուրի հաղորդագրության համաձայն, հետաքննչական միջոցառումների ժամանակ Աբրինին խոստովանել Է, որ ահաբեկիչների գրոհների երկրորդ թիրախը եղել են Փարիզում ֆուտբոլի Եվրոպայի առաջնության մրցախաղերը: Ներկայում հետաքննությունը ստուգում Է Աբրինիի ցուցմունքների ճշմարտացիությունը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: