Տնտեսություն

Հայաստանին մատակարարվող ռուսական գազի սակագինը 1000 խորանարդ մետրի համար կկազմի 150 դոլար

1 րոպեի ընթերցում

Հայաստանին մատակարարվող ռուսական գազի սակագինը 1000 խորանարդ մետրի համար կկազմի 150 դոլար

ԵՐԵՎԱՆ, 7 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանից Հայաստանին մատակարարվող գազի 1000 խորանարդ մետրի սակագինը սահմանին ներկայիս 165 դոլարի փոխարեն կնվազեցվի մինչեւ 150 դոլար: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այդ մասին կառավարությունում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը:

Անդրադառնալով սպառողների համար գազի սակագնի նվազեցման մասին հարցին՝ ՀՀ վարչապետը նշեց. «Այդ հարցը կքննարկի և որոշում կկայացվի»:

Մեդվեդևի հետ հանդիպումից հետո հայտարարության ժամանակ վարչապետը նշել էր, որ քննարկել են Հայաստանի Հանրա­պետու­­թյուն բնական գազի առաքման գնի իջեցման հարցը, որի շուրջ փոխադարձ համաձայնությունն ամրագրվեց համապատասխան փաստաթղթերի ստորա­գրմամբ:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում