Տնտեսություն

Դմիտրի Մեդվեդևը ժամանեց Երևան

1 րոպեի ընթերցում

Դմիտրի Մեդվեդևը ժամանեց Երևան

ԵՐԵՎԱՆ, 7 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի Դաշնության վարչապետ Դմիտրի Մեդվեդևի գլխավորած կառավարական պատվիրակությունը պաշտոնական այցով ժամանեց Հայաստանի Հանրապետություն:«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Երևանի«Զվարթնոց»օդանավակայանում ՌԴ իր գործընկերոջը դիմավորեց ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը:

Դիմավորումը կատարվեց պաշտոնական այցի արարողակարգով. հնչեցին երկու երկրների օրհներգերը:

Այցի շրջանակում նախատեսվում են ՌԴ կառավարության նախագահի հանդիպումները ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի և ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի հետ:

Ապրիլի 7-ին ՀՀ կառավարությունում տեղի կունենա Հայաստանի և Ռուսաստանի վարչապետների առանձնազրույցը, ապա՝ պատվիրակությունների ընդլայնված կազմով հանդիպումը և մի շարք ոլորտներում երկկողմ համագործակցության վերաբերյալ փաստաթղթերի ստորագրման արարողությունը: Հաջորդիվ Հովիկ Աբրահամյանը և Դմիտրի Մեդվեդևը ԶԼՄ ներկայացուցիչների համար հանդես կգան հայտարարությամբ:

ՌԴ վարչապետը կայցելի Ծիծեռնակաբերդի հուշահամալիր՝ հարգանքի տուրք մատուցելու Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում