Հասարակական

Կառավարության անդամները մեկ րոպե լռությամբ հարգեցին ադրբեջանական ագրեսիայի զոհերի հիշատակը

1 րոպեի ընթերցում

Կառավարության անդամները մեկ րոպե լռությամբ հարգեցին ադրբեջանական ագրեսիայի զոհերի հիշատակը

ԵՐԵՎԱՆ, 6 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ կառավարության նիստը մեկնարկեց մեկ րոպե լռությամբ՝ ի հիշատակ Ադրբեջանի կողմից սանձազերծած մարտական գործողությունների հետևանքով զոհված հայ զինծառայողների:

«Վերջին օրերին Ադրբեջանի զինված ուժերը լայնածավալ ագրեսիա սանձազերծեցին շփման գծի ողջ երկայնքով, ծանր հրետանու թիրախ դարձան Պաշտպանական բանակի դիրքերը, քաղաքացիական օբյեկտները: Առաջարկում եմ մեկ րոպե լռությամբ հարգել նահատակների հիշատակը»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասաց ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը:

Ապրիլի 5-ի ժամը 12-ից պայմանավորվածություն է ձեռք բերվել դադարեցնել կրակը սահմանների շփման գոտում: ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը տեղեկացրել է, որ այդ պայմանավորվածությունը ձեռք է բերվել ՀՀ և Ադրբեջանի ԶՈւգլխավոր շտաբների պետերի հանդիպման ժամանակ, որը տեղի է ունեցել Մոսկվայում:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում