Քիմ Քարդաշյանն աղոթում է Հայաստանի ու Արցախի խաղաղության համար

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 5 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Ինստագրամ» սոցիալական ցանցում 66 միլիոն հետևորդ ունեցող ամերիկահայ հայտնի հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը հայ ժողովրդին սատարող գրառում է թողել` ընդգծելով, որ աղոթում է Հայաստանի համար: «Աղոթում եմ բոլորի համար` Հայաստանում և ողջ աշխարհում: Աղոթիր խաղաղության համար»,-գրել է Քարդաշյանը` օգտագործելով #PrayForPeace հեշթեգը: Քիմ Քարդաշյանը տեղադրել է Հայաստանի դրոշն ու ՀՀ զինված ուժերի զինտեխնիկա պատկերող լուսանկար:

Նա նույն գրառումը կատարել է նաև «Ֆեյսբուքում», որտեղ 28 միլիոնից ավելի հետևորդ ոնի:

Քիմ Քարդաշյանից բացի «Թվիթեր»-ի իրենց միկրոբլոգերում գրառումներ են կատարել նաև նրա քույրերը` Քլոեն և Քորտնին` նշելով. «Աղոթում ենք Հայաստանի համար»:

Ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը և առավոտյան Ադրբեջանը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի ողջ երկայնքով ձեռնարկել է լայնածավալ նախահարձակ գործողություններ, որոնց ընթացքում հրթիռահրետանային արկակոծման են ենթարկվել ոչ միայն հայկական զինուժի պաշտպանական դիրքերը, այլև խաղաղ բնակավայրերը: Ադրբեջանական զինուժի կողմից ապրիլի 2-ին ժամը 08:30-ի սահմաններում Մարտունու պաշտպանական ուղղությամբ ՄՄ-21 («Գրադ») կայանքից իրականացված հրթիռահրետակոծության հետևանքով սպանվել է 12-ամյա Վաղինակ Թաթուլի Գրիգորյանը, ևս երկու երեխա վիրավորվել են:ԱվելիուշՍտեփանակերտիհիվանդանոցէտեղափոխվելևսչորսվիրավորքաղաքացիականանձ: Իսկապրիլի3-ինհայտնիդարձավ,որԹալիշումնախօրեին ադրբեջանցիներըգազանայինկերպովգնդակահարել, խոշտանգել ու խեղելեներեքխաղաղ բնակչի: Հայկական կողմը 20 կորուստ ունի, 26 զինծառայող անհայտ կորած է, 72 մարդ` վիրավոր: Հինգ մարդ էլ, այդ թվում` ՀՀ Սյունիքի մարզի գյուղական երկու համայնքի ղեկավար, զոհվել է ավտոբուսի ռմբահարումից` Մարտակերտի ճանապարհին:

Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության բանակի ժամանակին և արհեստավարժ գործողությունների շնորհիվ հնարավոր է եղել իրավիճակը վերցնել հսկողության տակ և զգալիկորուստներ հասցնել հակառակորդին. ապրիլի 1- 4-ը տեղի ունեցած մարտականգործողությունների ընթացքում ադրբեջանական զինուժը տվել է մոտ 300 կորուստ, ոչնչացվել է 3 հետևակի մարտական մեքենա, 1 ինժեներական տեխնիկա, 2 ուղղաթիռ, 6 անօդաչու սարք, 1ՄՄ 21 ռեակտիվ հրետանու մարտական մեքենա:

Հայերեն English Русский

«Երևանի երաժշտական գիշեր» միջոցառումով պայմանավորված՝ մայրաքաղաքում կլինեն փակ փողոցներ

Սեպտեմբերի 10-ի միջոցառումների անոնս

Մոլդովայի վարչապետը մտահոգություն է հայտնել երկրի տարածք ԱԹՍ-ների ներթափանցման առնչությամբ. Moldpres

Սոնա Ղազարյանն ընտրվել է ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ

Հայաստանի ազգային գրադարանում բացվել է սահմանափակ կարողություններ ունեցողների համար ընթերցասրահ

Լեհաստանն Ուկրաինային կտրամադրի 50 միլիոն եվրոյի ռազմական օգնություն

Կառավարությունն առաջարկում է ՀԷՑ-ի 100 տոկոս բաժնետոմսերի նկատմամբ հանրության գերակա շահ ճանաչել

Կաշառքի գործով ձերբակալվել է 8 անձ, այդ թվում՝ Մեղրիի համայնքապետը

Հյուսիսային Կորեան ուրանի հարստացման նոր օբյեկտ է կառուցել. ԱԷՄԳ

Հայաստանն ու Լեհաստանը պատրաստվում են խորացնել տնտեսական կապերը. գործարար համաժողով՝ Երևանում