Հասարակական

Երևանի զինվորական հոսպիտալում բուժում է ստանում Արցախից տեղափոխված 10 զինծառայող

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 3 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ստեփանակերտից Երևանի կենտրոնական զինվորական հոսպիտալ է տեղափոխվել եւ բուժում է ստանում 10 զինծառայող: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին լրագրողների հետ զրույցում հայտնեց Երևանի կենտրոնական զինվորական հոսպիտալի պետ Արամ Ասատուրյանը: «Զինծառայողներից որևէ մեկը կոմայի մեջ չէ: Նրանց թվում կան և՛ պայմանագրային, և՛ պարտադիր ժամկետային զինծառայողներ: Զինվորներն ունեն տարբեր վնասվածքներ։ Կան զինծառայողներ, որոնք միացված են արհեստական շնչառական ապարատին: Վերակենդանացման բաժանմունքում գտնվում է 3 զինծառայող, մնացածը գտնվում են իրենց բաժիններում»,- նշեց Ասատուրյանը:

Ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը և առավոտյան հակառակորդը ղարաբաղա-ադրբեջանականհակամարտ զորքերի շփման գծի ողջ երկայնքով ձեռնարկել է լայնածավալ նախահարձակգործողություններ, որոնց ընթացքում հրթիռահրետանային արկակոծման են ենթարկվում ոչմիայն հայկական զինուժի պաշտպանական դիրքերը, այլև խաղաղ բնակավայրերը: Ըստ ՊԲօպերատիվ տվյալների,ադրբեջանական զինուժի կողմից ապրիլի 2-ին ժամը 08:30-իսահմաններում Մարտունու պաշտպանական ուղղությամբ ՄՄ-21 («Գրադ») կայանքիցիրականացված հրթիռահրետակոծության հետևանքով սպանվել է 2004թ. ծնված ՎաղինակԹաթուլի Գրիգորյանը, ևս երկու երեխա վիրավորվելեն:

Ընդհանուր առմամբ, ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը և օրվա ընթացքում տեղի ունեցած մարտական գործողությունների ընթացքումադրբեջանական զինուժը տվել էր 200-ից ավելի կորուստ: Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության բանակի՝ ժամանակին և արհեստավարժ գործողությունների շնորհիվ հնարավոր եղավ իրավիճակը վերցնել հսկողության տակ և ոչմիայնիրավիճակը վերցնել հսկողության տակ, այլ նաև զգալի կորուստներ հասցնել հակառակորդին: Հայկական կողմն 18 զոհ ուներ և 35-ին մոտ վիրավոր: Առաջնային գծիհարավային ուղղությամբ ապրիլի 3-ին՝ ժամը 06:00-ից սկսած, հակառակորդըհրթիռահրետանային միջոցների և զրահատեխնիկայի կիրառմաբ շարունակել է ագրեսիվռազմական գործողությունների վարումը: ՊԲ ստորաբաժանումներն անցել են հակազդիչգործողությունների և Թալիշի ուղղությամբ տիրել նախօրյակին ադրբեջանական ուժերի կողմիցգրավված մարտավարական կարևոր նշանակության հենակետին, շարքից հանել են թշնամական2 տանկ և 1 հետևակի մարտական մեքենա (ՀՄՄ):

Հայերեն English Русский

ԵՄ դիվանագիտության ղեկավար Կայա Կալասը ապրիլի 25-ին կմեկնի Բաքու

Պուտինը Թրամփին նվիրել է նրա դիմանկարը

Վարչապետ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Նորին Սրբություն Հռոմի Պապ Ֆրանցիսկոսի մահվան կապակցությամբ

«Իմ Քայլը» տեսական դասընթաց է անցկացրել «Տնտեսապես կայուն ընտանիքներ» նախաձեռնության Արագածոտնի շահառուների համար

Մեծ Բրիտանիայի խորհրդարանականները կոչ են արել կառավարությանը ճանաչել Հայոց ցեղասպանությունը

ChatGPT նոր մոդելները ավելի հաճախ են հորինված պատասխաններ տալիս․ ցուցանիշները գերազանցում են նախորդների արդյունքները

Սկսվել է ԼՂ-ից բռնի տեղահանված կարիքավոր ընտանիքներին լրացուցիչ հրատապ սոցիալական աջակցության ծրագրի շրջանակում դիմումների ընդունումը

ԱՄՆ-ն կսահմանի մինչև 3521 տոկոս մաքսատուրքեր արևային պանելների ներմուծման վրա

Չինաստանը Կորեային հորդորել է չարտահանել հազվագյուտ տարրեր ԱՄՆ պաշտպանական ոլորտին

Ֆրանսիայի Լիլա քաղաքում կայացել է Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին նվիրված ոգեկոչման պաշտոնական արարողություն