Քերին դատապարտում է ԼՂ գոտում ծավալված գործողություններն ու բացառում ռազմական լուծումը

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 3 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Միացյալ Նահանգները խստորեն դատապարտում է Լեռնային Ղարաբաղի շփման գծում հրադադարի լայնածավալ խախտումները, որոնք հանգեցրել են կարուստների, այդ թվում՝ քաղաքացիական անձանց շրջանում: Այս մասին ընդգծել է ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին՝ տարածած հայտարարության մեջ:

«Ցավակցություն ենք հայտնում բոլոր զոհերի ընտանիքներին: Կոչ ենք անում կողմերին ցուցաբերել զսպվածություն, զերծ մնալ հետագա լարումից և խստորեն հետևել հրադադարին:Ոչ կայուն իրավիճակը վկայում է այն մասին, թե ինչու պետք է կողմերը անհապաղ վերսկսեն բանակցությունները ԵԱՀԿ Մինսկի խմբի հովանու ներքո՝ հակամարտության բազմակողմանի լուծում գտնելու հարցում: Մենք վերահաստատում ենք, որ հակամարտությունը ռազմական լուծում չունի: Որպես համանախագահող երկիր, Միացյալ Նահանգները հանձնառու է աշխատելու կողմերի հետ՝ հասնելու երկարատև և բնակցված լուծման»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշել է ԱՄՆ պետքարտուղարը:

Ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը և առավոտյան հակառակորդը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի ողջ երկայնքով ձեռնարկել է լայնածավալ նախահարձակ գործողություններ, որոնց ընթացքում հրթիռահրետանային արկակոծման են ենթարկվում ոչ միայն հայկական զինուժի պաշտպանական դիրքերը, այլև խաղաղ բնակավայրերը: Ըստ ՊԲ օպերատիվ տվյալների, ադրբեջանական զինուժի կողմից ապրիլի 2-ին ժամը 08:30-ի սահմաններում Մարտունու պաշտպանական ուղղությամբ ՄՄ-21 («Գրադ») կայանքից իրականացված հրթիռահրետակոծության հետևանքով սպանվել է 2004թ. ծնված Վաղինակ Թաթուլի Գրիգորյանը, ևս երկու երեխա վիրավորվել են:

Ընդհանուր առմամբ, ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը և օրվա ընթացքում տեղի ունեցած մարտական գործողությունների ընթացքում ադրբեջանական զինուժը տվել էր 200-ից ավելի կորուստ:

Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության բանակի՝ ժամանակին և արհեստավարժ գործողությունների շնորհիվ հնարավոր եղավ իրավիճակը վերցնել հսկողության տակ և ոչ միայն իրավիճակը վերցնել հսկողության տակ, այլ նաև զգալի կորուստներ հասցնել հակառակորդին:Հայկական կողմն 18 զոհ ուներ և 35-ին մոտ վիրավոր:

Առաջնայինգծի հարավային ուղղությամբապրիլի3-ին՝ժամը 06:00-ից սկսած, հակառակորդըհրթիռահրետանային միջոցներիև զրահատեխնիկայիկիրառմաբշարունակելէագրեսիվռազմական գործողություններիվարումը:

Հայերեն English Русский

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը կրկին ապատեղեկատվություն է տարածել. ՀՀ ՊՆ

Թրամփը հայտարարել է, որ Իրանը պատասխանատվություն է կրելու հութիների բոլոր հարձակումների համար

ԱՄՆ-ն ակնկալում է Ուկրաինայում կայուն խաղաղության հաստատում

Հանրապետության նախագահի նստավայրում տեղի է ունեցել դատավորների երդման արարողություն

ՀՀ վարչապետը ՏԿԵ և արդարադատության փոխնախարարներ է նշանակել

Կանադայի նոր վարչապետը հայտարարել է ԱՄՆ-ի հետ լավ հարաբերություններ պահպանելու ցանկության մասին

Պուտինն ու Թրամփը իրենք կսահմանեն հանդիպման ժամկետները. Պեսկով

Հայաստանը ողջունել է Ղրղզստանի և Տաջիկստանի միջև պետական ​​սահմանի մասին պայմանագրի ստորագրումը

Երևան-Սևան ավտոճանապարհի 23,5-ից մինչև 27,5 կմ հատվածը մարտի 18-ին պարբերաբար միակողմանի փակվելու է քարաթափման աշխատանքների պատճառով

Պուտինի և Թրամփի զրույցի համար մի շարք հարցեր են նախապատրաստվում՝ հիմնականում ուկրաինական խնդրի կարգավորման շուրջ