1 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 31 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի պետական պարտքը 2016-ի փետրվարի 29-ի դրությամբ կազմել է 2 տրիլիոն 519 միլիարդ 454.7 միլիոն դրամ կամ 5 միլիարդ 120 միլիոն 427 հազար դոլար: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս են վկայում Ազգային վիճակագրական ծառայության «ՀՀ սոցիալ-տնտեսական վիճակը 2016 թվականի հունվար-փետրվարին» հրապարակման տվյալները: Պետական պարտքը 2016-ի հունվարի համեմատ ավելացել է 33 միլիարդ 650.8 միլիոն դրամով:
Պետական պարտքի մեջ արտաքին պարտքը կազմում է 2 տրիլիոն 136 միլիարդ 497.8 միլիոն դրամ, որից ՀՀ կառավարության պարտքը 1 տրիլիոն 900 միլիարդ 403.1 միլիոն դրամ է, ՀՀ կենտրոնական բանկինը` 236 միլիարդ 094.7 միլիոն դրամ: Ներքին պարտքը կազմում է 382 միլիարդ 956.9 միլիոն դրամ, որից ՀՀ ռեզիդենտների կողմից ձեռք բերված պետական պարտատոմսերը` 334 միլիարդ 044.5 միլիոն դրամ են, ՀՀ ռեզիդենտների կողմից ձեռք բերված արտարժութային պետական պարտատոմսերը` 47 միլիարդ 948.3 միլիոն դրամ, ներքին երաշխիքները` 964.1 միլիոն դրամ:
Փոխարկման համար կիրառված ՀՀ դրամ/ԱՄՆ դոլար փոխարժեքը 2016-ի փետրվարի 29-ի դրությամբ կազմել է 492.04 դրամ:
Անի Նազարյան