Հասարակական

Պետք է անենք հնարավորը, որպեսզի Սիրիայից դուրս եկած հայերը Հայաստան տեղափոխվեն. Սերժ Սարգսյան

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 31 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Սիրիայի հայ համայնքը կանգնած է ոչնչացման եզրին, ավերվում և թալանվում են հայկական պատմամշակութային արժեքները: Սա փորձություն է, որին պետք է դիմակայել միասնաբար: Այս մասին հայտարարել է ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը ԱՄՆ Արևելյան ափի հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպմանը: «Այստեղ անելիք ունենք բոլորս՝ և՛ պետությունը, և՛ սփյուռքը, և՛ մեր բոլոր համայնքները: Վստահեցնում եմ ձեզ, որ Հայաստանի իշխանություններն անում են հնարավորը` մայր հայրենիքում ապաստանած 20 հազարի հասնող սիրիահայերի արժանապատիվ կեցությունն ապահովելու ուղղությամբ: Մենք նրանց անմիջապես քաղաքացիություն ենք շնորհում, աջակցում անվճար կրթության ապահովման, առողջական խնդիրների լուծման հարցերում, օգնում բիզնես հիմնելու և Հայաստանում հաստատվելու հարցերում: Ուրախ եմ, որ սիրիահայության աջակցության համար ԱՄՆ-ի հայ համայնքը պարբերաբար կազմակերպում է հեռուստամարաթոններ ու դրամահավաքներ, և այդ նվիրատվությունների շնորհիվ հնարավոր է դառնում զգալիորեն թեթևացնել մեր հայրենակիցների առօրյա խնդիրները ոչ միայն Սիրիայում, այլև սիրիահայերին ապաստան տրամադրած երկրներում: Եկե՛ք միասնաբար օգնենք, որ նրանց հիմնական մասը հաստատվի Հայաստանում: Իհարկե, մեզ համար պատուհաս է, որ Մերձավոր Արևելքում ոչնչանում են հայկական համայնքները: Բայց, միգուցե, դա կլիներ չարիքների փոքրագույնը, եթե այդ համայնքի անդամների ճնշող մեծամասնությունը հաստատվեր Հայաստանում: Դա գոնե ինչ-որ տեղ մեզ համար սփոփանք կլիներ: Մեզ համար իսկապես ցավալի է այս ծաղկուն գաղութի կորուստը, բայց մենք պետք է անենք հնարավորը, որպեսզի դուրս եկածները գոնե Հայաստան տեղափոխվեն»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` ասել է ՀՀ Նախագահը։

Նրա հավաստիացմամբ` սիրիահայերին ցուցաբերվող օգնությունը դիտարկվում է ոչ թե որպես պետության բարի կամք, այլ որպես Հայաստանի ուղղակի պարտավորություն: «Այո, մեր պետության պարտքն է դժվարին կացության մեջ հայտնված մեր հայրենակիցներին օգնության ձեռք մեկնել: Մենք քաջ գիտակցում ենք՝ որքան հայրենիքը ակնկալում է սփյուռքից, այնքան էլ պարտավոր է օգնել սփյուռքին: Ցավոք, անպատժելիությունը ծնում է մարդկության դեմ ուղղված նոր հանցագործություններ, որոնց ականատեսն ենք մեր անմիջական հարևանությամբ՝ Մերձավոր Արևելքում:

Հայերեն العربية English Русский

ԵՄ դիվանագիտության ղեկավար Կայա Կալասը ապրիլի 25-ին կմեկնի Բաքու

Պուտինը Թրամփին նվիրել է նրա դիմանկարը

Վարչապետ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Նորին Սրբություն Հռոմի Պապ Ֆրանցիսկոսի մահվան կապակցությամբ

«Իմ Քայլը» տեսական դասընթաց է անցկացրել «Տնտեսապես կայուն ընտանիքներ» նախաձեռնության Արագածոտնի շահառուների համար

Մեծ Բրիտանիայի խորհրդարանականները կոչ են արել կառավարությանը ճանաչել Հայոց ցեղասպանությունը

ChatGPT նոր մոդելները ավելի հաճախ են հորինված պատասխաններ տալիս․ ցուցանիշները գերազանցում են նախորդների արդյունքները

Սկսվել է ԼՂ-ից բռնի տեղահանված կարիքավոր ընտանիքներին լրացուցիչ հրատապ սոցիալական աջակցության ծրագրի շրջանակում դիմումների ընդունումը

ԱՄՆ-ն կսահմանի մինչև 3521 տոկոս մաքսատուրքեր արևային պանելների ներմուծման վրա

Չինաստանը Կորեային հորդորել է չարտահանել հազվագյուտ տարրեր ԱՄՆ պաշտպանական ոլորտին

Ֆրանսիայի Լիլա քաղաքում կայացել է Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին նվիրված ոգեկոչման պաշտոնական արարողություն