Քիմ Քարդաշյանի նմանակը մեկ տարվա ընթացքում ավելի քան 10 հազար դոլար Է վաստակել ժամադրություններից

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 30 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ի Լոս Անջելես քաղաքի բնակչուհի Քրիստին Հեմը, որին համարում են ամերիկուհի հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանի նմանակը, մեկ տարվա ընթացքում ավելի քան 10 հազար դոլար Է ստացել այն տղամարդկանցից, ովքեր ցանկացել են նրա հետ ժամադրության գնալ»: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, գրել Է Daily Mail-ը:

2015 թվականին աղջիկը գրանցվել Է WhatsYourPrice.com կայքում, որի կանոններով՝ օգտատեր տղամարդիկ կարող են գումարներ դնել իրեն դուր եկած կնոջ համար: Եթե նշված գումարը փակում Է աճուրդը, տղամարդը կարող Է կնոջը տեսակցության հրավիրել՝ վճարելով ավելի վաղ առաջարկված գումարը: Հրատարակության տվյալներով՝ երկրպագուները պատրաստ են եղել 26-ամյա աղջկան վճարել միայն այն բանի համար, որ նա արտաքինով հիշեցնում Է Քարդաշյանին:

Լոս Անջելեսի բնակչուհին 200-ական դոլար Է վաստակում յուրաքանչյուր տեսակցության համար, նաեւ նրան շարունակ նվիրատվություններ են անում եւ վճարում են երկրում ճանապարհորդելու ծախսերը: Երկրպագուներից մեկն ամերիկուհուն 1,5 հազար դոլար Է տվել նրա նախագծի համար:

Հեմի խոսքով՝ իրեն հեռուստաաստղի հետ հաճախ են համեմատել դեռ մինչեւ ծանոթությունների կայքում գրանցվելը: «Քիմի՝ որպես գեղեցիկ եւ խելացի բիզնես-լեդիի կերպարն ինձ վրա ուժեղ դրական ազդեցություն Է ունեցել: Տղամարդկանց մեծամասնությունը, որոնք ինձ հրավիրում են, պարզապես հաճելի ընկերակցություն են փնտրում, որպեսզի ընթրեն եւ մի քիչ զրուցեն»,-ասել Է Հեմը:

Հայերեն English Русский

«Երևանի երաժշտական գիշեր» միջոցառումով պայմանավորված՝ մայրաքաղաքում կլինեն փակ փողոցներ

Սեպտեմբերի 10-ի միջոցառումների անոնս

Մոլդովայի վարչապետը մտահոգություն է հայտնել երկրի տարածք ԱԹՍ-ների ներթափանցման առնչությամբ. Moldpres

Սոնա Ղազարյանն ընտրվել է ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ

Հայաստանի ազգային գրադարանում բացվել է սահմանափակ կարողություններ ունեցողների համար ընթերցասրահ

Լեհաստանն Ուկրաինային կտրամադրի 50 միլիոն եվրոյի ռազմական օգնություն

Կառավարությունն առաջարկում է ՀԷՑ-ի 100 տոկոս բաժնետոմսերի նկատմամբ հանրության գերակա շահ ճանաչել

Կաշառքի գործով ձերբակալվել է 8 անձ, այդ թվում՝ Մեղրիի համայնքապետը

Հյուսիսային Կորեան ուրանի հարստացման նոր օբյեկտ է կառուցել. ԱԷՄԳ

Հայաստանն ու Լեհաստանը պատրաստվում են խորացնել տնտեսական կապերը. գործարար համաժողով՝ Երևանում