Հասարակական

Ադրբեջանը խոչընդոտում է սահմանամերձ գյուղի բնակիչների գյուղատնտեսական աշխատանքներին. գյուղապետ

1 րոպեի ընթերցում

 Ադրբեջանը խոչընդոտում է սահմանամերձ գյուղի բնակիչների գյուղատնտեսական աշխատանքներին. գյուղապետ

ԵՐԵՎԱՆ, 28 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանը խոչընդոտում է սահմանամերձ գյուղի բնակիչների գյուղատնտեսական աշխատանքներին: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց Տավուշի մարզի Բերքաբեր գյուղի գյուղապետ Արթուր Մադաթյանը:

«Ադրբեջանի գործողություններով պայմանավորված՝ գյուղացին չի կարողանում գյուղատնտեսական աշխատանքներով զբաղվել: Հակառակորդը կրակում է քաղաքացիական անձանց ուղղությամբ, հետևաբար, անվտանգությունից ելնելով բնակիչնեը հողագործական աշխատանքները չեն սկսել»,-ասաց Արթուր Մադաթյանը: Նրա խոսքով, Ադրբեջանի կրակոցներից վնասվում է գյուղացիների եղած գույքը, տնտեսությանն է վնաս հասցվում: Ադրբեջանական կողմը բնակիչներից մեկի ավտոմեքենայի ուղղությամբ է կրակ բացել:

Ոչ աշխատանքային օրերին թե հայ-ադրբեջանական սահմանին, թե ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում իրավիճակն անհանգիստ է եղել: Հակառակորդը շարունակել է խախտել հրադադարի ռեժիմը: Տավուշի մարզի բոլոր սահմանային գյուղերում անհանգիստ է եղել:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում