Թատրոնը հասարակական տրամադրությունների արձագանքն է. Արա Խզմալյանը և Վարդան Մկրտչյանը` տոնի մասին

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 26 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սոս Սարգսյանի անվան համազգային թատրոնի տնօրեն Վարդան Մկրտչյանը և Կամերային երաժշտական թատրոնի գեղարվեստական խորհրդի նախագահ, թատերագետ Արա Խզմալյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ նախապես շնորհավորեցին թատրոնի գործիչների տոնը և խոսեցին Հայաստանում անցկացվող թատերական փառատոնների մասին: «Առաջին հերթին ցանկանում եմ շնորհավորել թատրոնի միջազգային օրվա, մարտի 27-ի առիթով, բոլոր թատերական գործիչներին և ամենակարևորը մաղթել բեղմնավոր գործունեություն»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ` ասաց Մկրտչյանը:

Արա Խզմալյանը միացավ գործընկերոջ շնորհավորանքներին և հավելեց. «Այսօր ցանկանում եմ հանդես գալ որպես Ազգային թատերական ստեղծագործական միավորման նախագահ: Շատ մեծ ցանկություն ունեմ, որ բոլորը չկորցնեն իրենց մեջ հետաքրքրությունը, սեփական մասնագիտության նկատմամբ»,- ասաց Խզմալյանը:

Բանախոսները անդրադարձան Հայաստանում անցկացվող թատերական փառատոններին և արտերկրում անցկացվող փառատոններին հայկական թատրոնների մասնակցությանը: «Փառատոնները միտված են շփման դաշտը մեծացնելուն և այդ իմաստով շատ օգտակար են, բայց դրանք չպիտի լինեն ինքնանպատակ, փառատոնները պիտի լինեն բովանդակալից: Այսինքն` փառատոնները մեզ տալիս են հնարավորություն շփվելու և խոսելու պարզ, մասնագիտական լեզվով: Մեր թատրոնի կարևորագույն խնդիրներից մեկն է, որ մենք միջազգային լուրջ թատերական փառատոններում մրցակցային դիրք ունենանք», - նշեց համազգային թատրոնի տնօրենը:

«Կցանկանայի նշել Մնջախաղի միջազգային փառատոնը, որը հասանելի դարձրեց արժեքներ, որոնք հասարակությունը չէր կարող տեսնել, ինչպես նաև և Հայ-Ֆեստ փառատոնը: Յուրաքանչյուր փառատոն իրականացնում է իր առջև դրված խնդիրները: Կոնկրետ «Թատրոն Իքս»-ը խնդիր ուներ ներկայացման շուրջ ծավալելու մասնագիտական բանավեճ, քանի որ ներկայացման շուրջ ծավալվող զրույցը, ներկայացման մի մասն է: Թատրոնը հասարակական տրամադրությունների արձագանքն է»,- ասաց Արա Խզմալյանը:

Հայերեն

Հայաստանի և Ադրբեջանի հետ սահմանատազումն ու սահմանագծումը կիրականացվի բարեկամական ռեժիմով․ Կոբախիձե

Նիկոլ Փաշինյանը երեխաների հետ դպրոցական ավտոբուսով Աճարկուտից գնացել է Կիրանցի դպրոց

ՆԳՆ ղեկավար կազմը հարգանքի տուրք է մատուցել հանուն հայրենիքի և ծառայողական պարտականությունները կատարելիս զոհված ոստիկանների հիշատակին

Նիկոլ Փաշինյանն այցելել է Լուսաձորի նորակառույց դպրոց

Ի՞նչ վաճառել Հայաստանում առցանց․ աճող կատեգորիաներ և Wildberries-ի թիմի խորհուրդները

Արարատ Միրզոյանը Իրանում կհանդիպի այդ երկրի բարձրաստիճան ղեկավար պաշտոնյաների հետ

Նիկոլ Փաշինյանը պատարագի է մասնակցել Հաղարծնի վանքում

ՀՀ ԶՈՒ հրետանային ստորաբաժանումը վարժանք է անցկացրել «Տորք» հաուբիցներով

Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Ազգային փոքրամասնությունների օրվա առթիվ

Արագածոտնի մարզի մի շարք բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրական շչակներ