Սպորտ

Հավակնորդների մրցաշար. 12-րդ տուրում Լևոն Արոնյանը կմրցի առաջատարի հետ

1 րոպեի ընթերցում

Հավակնորդների մրցաշար. 12-րդ տուրում Լևոն Արոնյանը կմրցի առաջատարի հետ

ԵՐԵՎԱՆ, 25 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շախմատի հավակնորդների մրցաշարի 12-րդ տուրում Հայաստանի հավաքականի առաջատար Լևոն Արոնյանի մրցակիցը Ֆաբիանո Կարուանան է: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, մրցաշարի 11 տուրերից հետո մրցաշարային աղյուսակը 6.5 միավորով գլխավորում են Վիշվանաթան Անանդը և Ֆաբիանո Կարուանան: Երրորդ հորիզոնականում ռուս շախմատիստ Սերգեյ Կարյակինն է, ով իր ակտիվում ունի 6 միավոր:

Լևոն Արոնյանը, Պետեր Սվիդլերը և Անիշ Գիրին 5.5-ական միավորով կիսում են մրցաշարային աղյուսակի 4-6-րդ տեղերը: Հիկարու Նակամուրան 4.5 միավորով 7-րդն է, իսկ աղյուսակը եզրափակում է Վեսելին Տոպալովը:

Մրցաշարի 12-րդ տուրում կկայանան նաև Պետեր Սվիդլեր-Անիշ Գիրի, Հիկարու Նակամուրա-Վիշվանաթան Անանդ, Սերգեյ Կարյակին-Վեսելին Տոպալով պարտիաները:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում