Քաղաքականություն

Բրյուսելում գտնվող հայ պատգամավորները դիտարկում են Ֆրանկֆուրտով Երևան վերադառնալու տարբերակը

3 րոպեի ընթերցում

 Բրյուսելում գտնվող հայ պատգամավորները դիտարկում են Ֆրանկֆուրտով Երևան վերադառնալու տարբերակը

ԵՐԵՎԱՆ, 23 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բրյուսելում Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովի աշխատանքներին մասնակցող հայկական պատվիրակության անդամները ուղիներ են փնտրում Երևան վերադառնալու համար, քանի որ Բելգիայի օդանավակայանը փակ է անորոշ ժամանակով: «Արմենպրես»-ի հետ զրույցում հայկական պատվիրակության անդամ Թևան Պողոսյանը հայտնեց, որ ամենահավանական տարբերակը Ֆրանկֆուրտ մեկնելն է, որտեղից էլ Մոսկվայով կհասնեն Երևան:

«Ամենահավանական տարբերակն այն է, որ կմեկնենք Ֆրանկֆուրտ, այնտեղից Մոսկվա, որպեսզի կարողանանք մեր Մոսկվա-Երևան տոմսի մասը օգտագործենք: Վերջնական տոմսերն ամրագրելուց հետո պարզ կլինի, թե երբ պետք է մեկնենք, որ հասցնենք»,- ասաց պատգամավորը:

Թևան Պողոսյանը նաև հավելեց, որ Բրյուսելից, հավանաբար, դուրս կգան մարտի 24-ի վաղ առավոտյան:

Մարտի 22-ի առավոտյան երկու պայթյուն Է որոտացել Բրյուսելի օդանավակայանում: Երկրիիշխանությունները գտնում են, որ պայթուցիկ սարքերից մեկը կարող Էր գործի դնել մահապարտահաբեկիչը: Երրորդ պայթունը որոտացել Է մետրոյի «Մալբեկ» կայարանում՝ գնացքիվագոնում: Ահաբեկչական գործողությունների հետեւանքով զոհվել Էառնվազն 34 մարդ, վնասվածքներ են ստացել եւս գրեթե 200-ը: Բելգիայի վարչապետ Շառլ Միշելը պայթյունները որակել Է ահաբեկչական գործողություններ: Բրյուսելում կատարվածահաբեկչական գործողությունների պատասխանատվությունն ստանձնել Է «Իսլամականպետություն» ահաբեկչական խմբավորումը: Բելգիայում պահպանվում է տագնապի չորրորդ աստիճանը: Դադարեցվել էր հասարակական տրանսպորտի աշխատանքը, Բրյուսելի օդանավակայանը հետաձգել էր բոլոր չվերթները:

ՀՀ Ազգային ժողովի ութ պատգամավորներ Բրյուսելում են` մասնակցելու Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովի լիագումար նիստի աշխատանքներին: Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովի լիագումար նիստի շրջանակներում վեհաժողովի կանանց ֆորումի աշխատանքներին մասնակցելու նպատակով 2016 թվականի մարտի 21-23-ը Բրյուսելում է ՀՀ ԱԺ պատգամավոր Շուշան Պետրոսյանը: Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովի հինգերորդ լիագումար նիստի աշխատանքներին մասնակցելու նպատակով 2016 թվականի մարտի 20-24-ը Բրյուսել են Արտակ Զաքարյանը, Միքայել Մելքումյանը, Թեւան Պողոսյանը, Հրանտ Բագրատյանը, Մհեր Շահգելդյանը, Կարինե Աճեմյանը եւ Վահե Էնֆիաջյանը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում