Գլենդելում կցուցադրվի Հայոց ցեղասպանության մասին պատմող առաջին գեղարվեստական ֆիլմը

2 րոպեի ընթերցում

Գլենդելում կցուցադրվի Հայոց ցեղասպանության մասին պատմող առաջին գեղարվեստական ֆիլմը

ԵՐԵՎԱՆ, 22 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ Կալիֆորնիա նահանգի Գլենդել քաղաքի «Աբրիլ» գրախանութում ապրիլի 1-ին կցուցադրվի «Հոշոտված Հայաստան»(Ravished Armenia) ֆիլմը: Պատմաբան Էնթոնի Սլայդը, ով ավելի քան 70 գրքի հեղինակ է, հանդիպմանը հանդես կգա հատուկ դասախոսությամբ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է Massis Post-ը:

Ֆիլմը, որը կցուցադրվի Գլենդելում, նկարահանվել է 1918 թվականին Նյու Յորքում: Այն ներկայացնում է Հայոց ցեղասպանության ականատեսի առաջին փաստավավերագրական հուշագրություններից մեկը, ուր հեղինակը` ցեղասպանությունը վերապրած Արշալույս (Ավրորա) Մարդիգանյանը, պատմում է աքսորի ճանապարհին իր սարսափների մասին: «Հոշոտված Հայաստան» խորագրով գիրքն արդեն պատրաստ էր, երբ 1918 թվականին Կալիֆոռնիայում` ամերիկյան «Մետրո Գոլդվին Մեյեր» կինոընկերությունում, ռեժիսոր Օսկար Ափֆելը նկարահանեց «Հոգիների աճուրդ» (Ravished Armenia) համր ֆիլմը (հայտնի նաև «Հոշոտված Հայաստան» անունով), որը Մեծ եղեռնի մասին պատմող առաջին գեղարվեստական կինոնկարն է: Ֆիլմի սցենարի հեղինակն ու գլխավոր դերակատարը հենց ինքը` Արշալույս Մարդիգանյանն է, ով մեծապես աջակցել է ինչպես դերասանների հագուստների և կերպարների ստեղծման, այնպես էլ տեսարանների ճշգրիտ վերարտադրման աշխատանքներին:

Կարդացեք հոդվածը` English
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում