Խճանկար

Գայլի հարձակումից տուժած կինը բուժզննում է անցնում «Էրեբունի» ԲԿ-ում

1 րոպեի ընթերցում

Գայլի հարձակումից տուժած կինը բուժզննում է անցնում «Էրեբունի» ԲԿ-ում

ԵՐԵՎԱՆ, 21 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վայոց ձորի Խաչիկ գյուղում գայլի հարձակումից տուժած 75-ամյա Ռոզա Հարությունյանը տեղափոխվել է Երևանի «Էրեբունի» բժշկական կենտրոն:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ` կինը բուժզննում է անցնում բժշկական կենտրոնում: Նրա առողջական վիճակի մասին տեղեկատվություն կլինի ավելի ուշ:

Մարտի 21-ին` Ժամը 07:30-ի սահմաններում, Խաչիկ գյուղից ահազանգ է ստացվել ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության օպերատիվ կառավարման կենտրոն, որ գյուղի տներից մեկում դեմքի մասում ստացած վնասվածքներով անօգնական կին կա և նրան տեղափոխելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Նրան տեղափոխել են Եղեգնաձորի բժշկական կենտրոն:Պարզվել է, որ կնոջ վրա հարձակվել է գայլը և վնասվածքներ հասցրել դեմքի մասում:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում