Արվեստը պահանջում է ազատություն. Ռուբեն Բաբայան

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 21 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի Հ. Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնի տնօրեն Ռուբեն Բաբայանը և դերասանուհի, մնջախաղաց Ինա Հախնազարյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ խոսեցին տիկնիկային թատրոնի ներկայացումներից և ապագա ծրագրերից:

Խոսելով դասական և նոր բեմադրված ներկայացումների մասին` դերասանուհի Ինա Հախնազարյանը նշեց, որ թատրոնի բոլոր ներկայացումները միտված են զարգացնել երեխաների երևակայությունը, խորացնել և ընդլայնել զգացմունքային դաշտը` գեղագիտական ճաշակ ձևավորելու համար:

«Մենք ունենք ՝ ավանդական, նորարարական, դիմակների թատրոնի և ստվերների թատրոնի սկզբունքով, դրամատիկ և տարբեր ժանրերի ներկայացումներ: Այս բոլոր բեմադրությունները սկսում են ապրել հանդիսատեսի հետ: Երեխաները շատ ակտիվ են արձագանքում բեմում տեղի ունեցող իրադարձություններին, ինչը ողջունելի է, քանի որ դու հասկանում ես, որ երեխան ամբողջովին ընկղմվել է բեմականացման մեջ և ուշադիր հետևում է, նույնիսկ արձագանքում իրեն հուզող պահերին», - ասաց դերասանուհին:

Անդրադառնալով վերոհիշյալ թեմային՝ Հ. Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնի տնօրեն Ռուբեն Բաբայանը նշեց.

«Շատ կարևոր է, թե երբ է խաղացվում ներկայացումը: Մենք այս տարի ունեցել ենք շատ հետաքրքիր հանդես-ներկայացում՝ «Գրինչի գողացած հեքիաթը»: Գրինչը մի կանաչ գույնի կերպար է, ով նպատակ ունի փչացնել բոլորի Ամանորը, որպեսզի Ձմեռ պապիկը նվերներ չբաժանի: Դուք պետք է տեսնեիք, թե ինչպիսի ոգևորությամբ էին երեխաներն արձագանքում Գրինչի ստեղծած խնդիրներին: Ամանորից հետո, երբ մենք նորից խաղացինք այդ ներկայացումը, երեխաներն արդեն ստացել էին իրենց նվերները և ուղղակի նայում էին ներկայացումը՝ ավելի թույլ արտահայտված զգացմունքներով»:

Ռուբեն Բաբայանը խոսեց նաև ըննդհանրապես մեր թատրոնի խնդիրներից:

«Թատրոնն ունի երկու լուրջ խնդիր: Առաջին, որ կազմակերպչական և ադմինիստրատիվ ձևով, նա մնացել է սովետական թատրոն և, ցավոք, չի էլ փորձում շարժվել այդ տեղից: Արվեստը պահանջում է ազատություն, և ստատիկ ադմինիստրատիվ վիճակը, որը պարտադրվում է թատրոններին, շատ է խանգարում ստեղծագործական ընթացքին: Երկրորդ խնդիրն այն է, որ մենք խուսափում ենք շփվել աշխարհի հետ: Պետք է չամաչենք փորձի փոխանակումից, քանի որ արվեստում պիտի հաղորդակցվել»:

Հայերեն

«Օլիմպիակոս»-ը չպահպանեց հաղթական հաշիվը. Տիկնիզյանը չմասնակցեց խաղին

«Ինտեր»-ը հաղթանակ կորզեց «Նապոլի»-ի հետ խաղում. Մխիթարյանը մնաց պահեստայինների շարքում

Սեպտեմբերի 7-ի միջոցառումների անոնս

«Tour of Armenia» միջազգային հեծանվավազքի խորհրդանիշը կլինի եղնիկը

Հյուսիսային Եմենում սպանվել է հութիների՝ իրանցի և լիբանանցի ռազմական չորս խորհրդական

Հունաստանում ավիաշոուի ժամանակ F-4 Phantom կործանիչ է կործանվել

Հաքերները հրապարակել են Բեռլինի պետական կառույցներից գողացված շուրջ 1,4 միլիոն ֆայլ

ՄԱԿ-ը հավանություն է տվել Աֆրիկայի իրական չափերն արտացոլող աշխարհի քարտեզի կիրառմանը

2018-ի հեղափոխությունն՝ անմիջական մասնակցի ներկայացմամբ. կայացավ Արմեն Գրիգորյանի «Քայլ արա, մերժի՜ր Սերժին» գրքի շնորհանդեսը

Եթե յուրաքանչյուր տարի նման ծրագրեր մուտք գործեն Սրաշեն, գյուղացիների բեռը մեծապես կթեթևանա. շահառուն գոհ է ԿԽՄԿ-ից