Քաղաքականություն

Ժխտողականությունը պետական քաղաքականության առանցք դարձնելը Թուրքիային չի ազատում պատմությանն առերեսվելու պատասխանատվությունից. ՀՀ ԱԳՆ

1 րոպեի ընթերցում

Ժխտողականությունը պետական քաղաքականության առանցք դարձնելը Թուրքիային չի ազատում պատմությանն առերեսվելու պատասխանատվությունից. ՀՀ ԱԳՆ

ԵՐԵՎԱՆ, 18 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը պատասխանել է Հանրային հեռուստաընկերության «Առաջին լրատվական» ծրագրի՝ ՀՀ Նախագահի և Հունաստանի վարչապետի` Աթենքում կայացած ասուլիսի վերաբերյալ Թուրքիայի ԱԳՆ արձագանքին առնչվող հարցին։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից, «Ինչպե՞ս կմեկնաբանեք Հայաստանի Նախագահի և Հունաստանի վարչապետի` Աթենքում կայացած ասուլիսի վերաբերյալ Թուրքիայի ԱԳՆ արձագանքը» հարցին Տիգրան Բալայանը պատասխանել է.«Հայ և հույն ժողովուրդների բազմադարյա բարեկամությունը հիմնված է միահյուսված ճակատագրի և փոխադարձ աջակցության բազմաթիվ դրսևորումների վրա:

Ժխտողականությունը պետական քաղաքականության առանցք դարձնելը Թուրքիային չի ազատում պատմությանն առերեսվելու պատասխանատվությունից»։

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում