Իրանում առաջին անգամ կին է նշանակվել վարչական շրջանի ղեկավարի պաշտոնում
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 18 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրանի Ղազվինի նահանգի Էլբորզի վարչական շրջանի ղեկավար Է նշանակվել Սեդիկե Ռաբիեյը: Սա առաջին դեպքն Է, երբ այդ պաշտոնն զբաղեցնում է իգական սեռի ներկայացուցիչը, տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով IRNA գործակալությանը:
Գործակալության տեղեկատվության համաձայն՝ Ռաբիեյի թեկնածությունը ներկայացրել է շրջանի գործող ղեկավարը, իսկ նահանգի նահանգապետը դրան հավանություն Է տվել եւ կարգադրություն է ստորագրել նշանակման մասին:
Ռաբիեյն ունի քաղաքական գիտությունների մագիստրոսի աստիճան, նա երկրի ներքին գործերի նախարարության աշխատակից Է Ղազվինի նահանգում, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: