Քաղաքականություն

Պատրաստ ենք ընդունել բոլոր սիրիահայերին. Սերժ Սարգսյան

2 րոպեի ընթերցում

 Պատրաստ ենք ընդունել բոլոր սիրիահայերին. Սերժ Սարգսյան

ԵՐԵՎԱՆ, 15 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մենք պատրաստ ենք ընդունել բոլոր սիրիահայերին, ովքեր որոշել են հեռանալ Սիրիայից: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով Հունաստանի կառավարության պաշտոնական կայքը, նման հայտարարությամբ հանդես է եկել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Հունաստանի նախագահ Ալեքսիս Ցիպրասի հետ համատեղ ասուլիսի ընթացքում:

Նախագահ Սարգսյանը նաև շեշտել է, որ միջազգային հանրությունը պետք է աջակցի փախստականներ ընդունող երկրներին: «Նախ պետք է վերացնել անկայունության իրական պատճառը, և երկրորդ` միջազգային հանրությունը պետք է աջակցի այն երկրներին, որոնք ընդունում են փախստականներին»,- ասել է Սերժ Սարգսյանը:

ՀՀ նախագահի խոսքով` փախստականների խնդրի լուծման լավագույն տարբերակը այդ խների հիմնապատճառները վերացնելն է, այն է` Մերձավոր Արևելքում, և մասնավորապես Սիրիայում անկայունությունը:

«Մենք` որպես համեմատաբար փոքր բնակչություն ունեցող երկիր ընդունել ենք բավականին նշանակալի թվով փախստականների: Մոտ տասնյոթ հազար փախստականներ են եկել Հայաստան: Իրականում «փախստական» եզրույթը որոշակիորեն վիճելի է, քանի որ այդ մարդիկ հայկական ծագում ունեն, հայեր են, Հայաստան եկողները Սիրիայի մեր եղբայրներն են: Բայց, իրականում, այս բնորոշումները չեն նվազեցնում առաջացող տնտեսական և այլ խնդիրները»,- ասել է Սերժ Սարգսյանը:

Կարդացեք հոդվածը` العربية
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում