Տարածաշրջանային

Ստամբուլում քրդերի դեմ հատուկ գործողութուններ են անցկացվում

1 րոպեի ընթերցում

Ստամբուլում քրդերի դեմ հատուկ   գործողութուններ են անցկացվում

ԵՐԵՎԱՆ, 7 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ստամբուլի ոստիկանությունը հատուկ գործողություն է անցկացնում Քուրդիստանի աշխատավորական կուսակցության (PKK) դեմ, որը պայքարում է Թուրքիայում քրդերի իրավունքների համար:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով «Անատոլու» լրատվական գործակալությունը, գործողության արդյունքում կան բազմաթիվ ձերբակալվածներ, որոնց թվաքանակն ու ինքնությունները չեն հրապարակվում:

Վերջին ամիսներին Թուրքիայի հարավ-արեւելյան քրդաբնակ շրջաններում քրդերի հետ Թուրքիաի զինված ուժերի եւ ոստիկանության բախումները հաճախակիացել են: PKK-ի դեմ ռազմական գործողություններում 2015 թվականին Թուրքիայում 200-ից ավելի զինծառայողներ են սպանվել, իսկ 2016 թվականի առաջին երկու ամիսներին` արդեն 100-ից ավելի զինծառայողներ:

Կարդացեք հոդվածը` العربيةEnglish
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում