Գեղարքունիքի մարզում վայրի թռչունների քանակն ավելացել է սկսված չուի պատճառով
1 րոպեի ընթերցում

ԳԱՎԱՌ, 3 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գեղարքունիքի մարզում վայրի թռչունների չուն նկատվել է սովորականից ավելի վաղ` փետրվարի 22-ից, եւ առաջին եկվորները եղել են գիշատիչ թռչունները` մկնաբազեն, մեծ ճուռակը, աղավնաբազեն, փոքր ենթաարծիվը:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց «Սեւան ազգային պարկ»-ի պահպանության բաժնի տեսուչ, «Թռչունների պահպանության միության» Գեղարքունիքի մարզի խնամակալ Արտակ Սարգսյանը, վայրի թռչունների վաղաժամ չուն կապվում է եղանակների ավելի վաղ տաքացման հետ:
«Վայրի թռչունների վաղաժամ չուն կապված է եղանակային անոմալիայի հետ, այժմ Սեւանի ավազանի վայրի թռչնաշխարհի քանակն ավելացել է մոտ 10-15 տոկոսով: Արդեն նկատվել են վայրի սագերի եւ կարապների խմբերը, իսկ կռունկները եւ տառեխները դեռ չեն նկատվել, հավանաբար, նրանց չուն կնակտվի առաջիկա օրերի ընթացքում, որով մեր թռչնաշխարհը կավելանա մոտ 35 տոկոսով: Ջրլող թռչուններից այս տարի նկատվում է լայնակտուց բադի երամների շատացում»,-հավաստեց Արտակ Սարգսյանը: