ԵՐԵՎԱՆ, 2ՄԱՐՏԻ,ԱՐՄԵՆՊՐԵՍ:Հայ-ֆրանսիականմանկականնվագախումբըհամերգներով հանդես կգա հայաստանյան քաղաքներում:«Արմենպրես»-իթղթակցիհետզրույցումայս մասին տեղեկացրեց ԵրևանիՉայկովսկուանվաներաժշտականմիջնակարգմասնագիտականդպրոցիտնօրենՄարտունԿոստանդյանը:
«2016-ի ապրիլին ֆրանսիական կողմը կհյուրընկալվի Հայաստանում: ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ` ապրիլի 14-24-ը ֆրանսիացիների 30 հոգանոց պատվիրակությունը լինելու է Երևանում: Առաջին օրերին համատեղ փորձեր են լինելու: Ապրիլի 18-ին առաջին համերգն է Աշտարակում: Մյուս համերգը ապրիլի 19-ին Գյումրիում է լինելու: Իսկ ապրիլի 20-ին հայ և ֆրանսիացի երեխաները հանդես կգան Երևանում` Արամ Խաչատրյանի անվան ֆիլհարմոնիկ մեծ համերգասրահում»,-նշեց նա:
ՄարտունԿոստանդյանը հիշեցրեց, որ նվագախումբը, որի կազմում ելույթ են ունենում նրա ղեկավարած դպրոցի սաները, համերգներով նախորդ տարի հանդես է եկել Ֆրանսիայում, ծանոթացել ֆրանսիական մշակույթին:
«Այս տարի ևս անցկացվելու են վարպետության դասեր` հայ և ֆրանսիացի մասնագետների մասնակցությամբ: Ֆրանսիայից 26 երեխա է գալիս: Ընդհանուր առմամբ, բեմի վրա լինելու է մոտ 90 երեխա»,-շեշտեց նա` հավելելով, որ նվագախումբը հայ-ֆրանսիական բարեկամության վառ օրինակ է:
Համերգային երեկոների ընթացքում հնչելու են Ռավելի, Սեն Սանսի և ֆրանսիացի այլ կոմպոզիտորների գործեր: Որպես մենակատար հանդես կգա դպրոցի աշակերտ, Չայկովսկու անվան մրցույթի երկրորդ մրցանակակիր Դիանա Ադամյանը:
Հայ-ֆրանսիականմանկականնվագախմբի ստեղծման գաղափարն առաջացել է երկու տարի առաջ:«2014թվականիամռանըՀայաստանումէինՌոմանիկոնսերվատորիայիտնօրենՄարիՕրտանսԼակրուանևդուդուկահարԼևոնՉատիկյանը:Երկարատևզրույցիցհետոֆրանսիականկողմըհամատեղմիբանկազմակերպելուցանկությունհայտնեց,մենքէլառաջարկեցինքստեղծելհայ-ֆրանսիականնվագախումբ»,-ավելի վաղ պատմել էրՄարտունԿոստանդյանը:Նախորդ տարի հայ և ֆրանսիացի երեխաները համերգներ են ունեցել Ֆրանսիայի մի քանի քաղաքներում` ներկայացնելով հայ կոմպոզիտորների ստեղծագործություններ: