Ադրբեջանցիները Իսրայելում բռնության են ենթարկել անկախ լրագրողին

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 27 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանցիները Իսրայելում բռնության են ենթարկել անկախ լրագրող Միլանա Գորենշտեյնին: Այս մասին նա հայտնել է մի շարք լրատվամիջոցների փոխանցված գրավոր հաղորդագրությունում: Նա տեղեկացրել է, որ պատահարը տեղի է ունեցել Հայիմ Վայցմանի անվան Նախագահական անտառում կազմակերպված միջոցառման ընթացքում:

«Ես մասնակցում էի մի միջոցառման, որը փետրվարի 26-ին Իսրայելի Նախագահական անտառում կազմակերպել է ադրբեջանա-իսրայելական «АзИз» ասոցիացիան: Կազմակերպիչների կողմից ենթարկվել եմ ֆիզիկական բռնության և վիրավորանքների, ձերբակալվել եմ, ինձ հագցրել են ձեռնաշղթաներ և տարել են ոստիկանական բաժանմունք ու հարցաքննել` պարտականությունների իրականացման ժամանակ իրավապահ մարմիններին խոչընդոտելու մեղադրանքով»,- «Արմենպրես»-ի տեղեկացմամբ՝ հայտնել է նա:

Միլանա Գորենշտեյնին իր կալանքը բացատրել են այն հանգամանքով, թե միջոցառումը մասնավոր է եղել:

«Մինչ այդ միջազգային և իսրայելական ԶԼՄ-ներում հայտնում էին, որ դա հանրային միջոցառում է, ինչն արձանագրված է ֆաքսում, որը մեկ օր առաջ ուղարկել եմ Իսրայելի ոստիկանություն: Քանի որ ես անկախ լրագրող եմ, պատրաստում էի ֆոտոռեպորտաժ, սակայն կազմակերպիչները ֆիզիկապես խանգարում էին իմ աշխատանքին: Միջոցառման ժամանակ ես հայտարարեցի բոլոր ներկաներին, այդ թվում` ոստիկաններին, այն մասին, որ սա Ադրբեջանի կողմից տեղեկատվական ահաբեկչություն է Իսրայել պետության նկատմամբ»,-տեղեկացրել է անկախ լրագրողը:

Միլանա Գորենշտեյնն ավելացրել է. «Կազմակերպիչները հրահրել են ինձ ձերբակալած ոստիկանությանը դիմել բժիշկներին` ամրագրելու իբրև թե իմ կողմից իրենց հասցված «վնասվածքները» և պատրաստակամություն են հայտնել հաստատելու այդ փաստերը (այսինքն` դատարանում տալ կեղծ ցուցմունքներ): Ոստիկանական բաժանմունքից ազատվելուց հետո ես սոցիալական ցանցերում իմ և իմ ընտանիքի նկատմամբ սպառնալիքներ հայտնաբերեցի ադրբեջանցու կողմից: Նկարագրված իրադարձությունների վերաբերյալ մամուլի համար պատրաստվում է պաշտոնական հայտարարություն: Բոլոր մեղավորները կենթարկվեն պատասխանատվության»:

Հայերեն Русский

Արեգակի լրիվ խավարումը մեծ թվով այցելուներ է գրավել Իսպանիայի հեռավոր գյուղեր

ՔԿՀ-ներում Մարդու իրավունքների պաշտպանի՝ որպես կանխարգելման ազգային մեխանիզմի մշտադիտարկման արդյունքները՝ ՄԻՊ-ի և պետական մարմինների քննարկման օրակարգում

Նարեկ Կարապետյանը բացառում է Հայաստանում էներգետիկ ճգնաժամի հնարավորությունը

ԻՀՊԿ-ն հայտարարել է, որ Իրանն ավելի շատ հրթիռներ է արտադրում, քան օգտագործում

Երիտասարդության միջազգային օրը Կապանում. Ժաննա Անդրեասյանը մասնակցել է «Հրաշալի գաղափարների մրցույթի» ամփոփմանը

Դա ճանապարհ է Հայաստանի սուվերեն տարածքով, և որևէ երկիր իրավունք չունի այն միջանցք կոչել. Կարապետյանը՝ TRIPP-ի մասին

Կոլումբիայում երկրաշարժի զոհերի թիվը գերազանցել է 250-ը

Մեղրիում կասեցվել է գազավորված ըմպելիքների արտադրամասի գործունեությունը

«Ուժեղ Հայաստան»-ը մտադիր է ակտիվացնել Եվրոպական ինտեգրման հանձնաժողովի աշխատանքը

Ռուբեն Ռուբինյանն ընդունել է ՀՀ-ում Չինաստանի դեսպանին