Իրանի Մեջլիսի ընտրությունների արդյունքում նախնական տվյալներով ընտրվել է 2 հայ պատգամավոր

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 27 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրանի Իսլամական Հանրապետությունում Մեջլիսի ընտրությունների արդյունքում նախնական տվյալներով ընտրվել է երկու հայ պատգամավոր՝ Կարեն Խանլարյանը եւ Ժորժ Աբրահամյանը: «Արմենպրես»-ի հետ զրույցում պատգամավորի թեկնածուներից Կարեն Խանլարյանը տեղեկացրեց, որ հայ համայնքն ընտրությունների է մասնակցել Հյուսիսային և Հարավային ընտրատարածքներում:

«Հարավի պատգամավորության համար թեկնածու են եղել 3-ը, ինքնաբացարկ են հայտնել 2-ը, և արդյունքում ընտրվել է Ժորժ Աբրահամյանը: Մասնակցողների ընդհանուր թիվը նախնական տվյալներով մոտավորապես 2300 է եղել: Հյուսիսայինում պատգամավորության համար սկզբում 6 թեկնածու է եղել, 3-ը ինքնաբացարկ են տվել: Մրցակցությունը երեքի մեջ է տեղի ունեցել: Քվեարկողների ընդհանուր թիվը Հյուսիսային ընտրատարածքում եղել է շուրջ 12 հազար մարդ, որի արդյունքում ընտրվել եմ ես` ձայների 73 տոկոսի հարաբերակցությամբ»,-նշեց նա:

Կարեն Խանլարյանի խոսքով` ընտրություններին, ընդհանուր առմամբ, մասնակցել է 9 հայ թեկնածու, և 6-ը ինքնաբացարկ են հայտարարել:

«Արդյունքները պաշտոնապես կհայտարարվեն փետրվարի 27-ին կամ 28-ին»,-հավելեց նա:

Euronews.com-ը տեղեկացնում է, որ Իրանում ընտրություններին հսկայական թվով ընտրողներ են մասնակցել: Ընտրությունները պետք է տևեին 10 ժամ, սակայն Ներքին գործերի նախարարությունը մի քանի անգամ երկարաձգել է քվեարկության ժամը: Ընտրատեղամասերում հսկայական հերթեր են եղել:

Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացիներն ընտրել են Մեջլիսի 290 պատգամավոր` 4 տարի ժամկետով:

Հայերեն العربية English Русский

Վարչապետը Գանձասարի վերաբերյալ Հաջիևի հայտարարություններն անընդունելի և անհասկանալի է համարում

Ֆոն դեր Լայենը հայտարարել է, որ Մոլդովան ԵՄ ընդլայնման հեռանկարում գտնվող երկրների շարքում է. Moldpres

ՍԴ-ն Սահմանադրությանը համապատասխանող է ճանաչել ԹՐԻՓՓ-ի վերաբերյալ ՀՀ-ԱՄՆ շրջանակային համաձայնագիրը

ՃՇՀԱՀ-ի ռեկտոր Մանուկ Բարսեղյանն ընտրվել է ՀՀ ԳԱԱ ասոցացված անդամ

Վարչապետը բացատրել է, թե ինչու գյուղատնտեսության ներկայիս մոդելն աճ չի ապահովում

Մենք կատարել ենք մեր ընտրությունը, խաղաղությունը արժեք է. Փաշինյան

ՌԴ-ն պատրաստ է ռուս-ուկրաինական հակամարտության կարգավորման շուրջ տարբեր ձևաչափերով բանակցությունների. Լավրով

Tour of Armenia-ի հաջող անցկացումը թիմային աշխատանքի արդյունք է. ԿԳՄՍ նախարար

ԿԺԴՀ-ն ԱՄՆ-ին և Կորեայի Հանրապետությանը սպառնացել է միջուկային զենքով

ՀՀ ԿԲ. թանկարժեք մետաղների գներ և փոխարժեքներ - 16/09/26