Մշակույթ

Միջազգային ցուցահանդեսների ժամանակ մեծացել է Հայաստանում հրատարակվող գրականության հանդեպ հետաքրքրությունը

1 րոպեի ընթերցում

Միջազգային ցուցահանդեսների ժամանակ մեծացել է Հայաստանում հրատարակվող գրականության հանդեպ հետաքրքրությունը

ԵՐԵՎԱՆ, 26 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Միջազգային ցուցահանդեսների ժամանակ մեծացել է Հայաստանում հրատարակվող գրականության հանդեպ հետաքրքրությունը: «Արմենպրես»-ի հարցին ի պատասխան այս մասին նշեց ՀՀ մշակույթի նախարարի տեղակալ Ներսես Տեր-Վարդանյանը:

«Մի կողմից` բովանդակային իմաստով նկատելի է, որ մեր գրականության հանդեպ հետաքրքրությունը մեծացել է արտաքին աշխարհում, մյուս հրատարակիչների շրջանում: Միաժամանակ` այլ երկրներում գոյություն ունեցողների որակի հետ համեմատելիս ակնհայտ է, որ 5-6 տարի առաջվա համեմատ մենք բոլորովին այլ մակարդակում ենք»,-նշեց ՀՀ մշակույթի նախարարի տեղակալը:

Ներսես Տեր-Վարդանյանի խոսքով` պոլիգրաֆիական որակի իմաստով կարող ենք առանց ամաչելու աշխարհին ներկայացնել այն, ինչ հրատարակվում է Հայաստանում:

«Բովանդակային իմաստով էլ շատ լավ գրքեր են հրատարակվում, բայց ավելի հատուկ ուշադրություն պետք է դարձվեն հեղինակային իրավունքի հարցերին և թարգմանության որակներին: Կարծում եմ, որ սրանք առաջնային այն երկու հարցերն են, որոնք մասամբ լուծվել են, բայց դեռ խնդիրներ ունենք»,-հավելեց նա:

Կարդացեք հոդվածը` العربية
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում