Հայաստանի Անձնական տվյալների պաշտպանության գործակալությունը դարձել է GPEN-ի անդամ

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 26 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ արդարադատության նախարարության Անձնական տվյալների պաշտպանության գործակալությունը դարձել է Global Privacy Enforcement Network (GPEN) միջազգային կազմակերպության լիիրավ անդամ:Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արդարադատության նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնից, ցանցը ձևավորվել է 2010 թ-ին Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության՝ 2007 թ-ին ընդունած «Անձնական տվյալների պաշտպանության օրենքների կատարման միջսահմանային համագործակցության» հանձնարարականի հիման վրա: Այն կոչ է անում անդամ պետություններին հիմնել անձնական տվյալների պաշտպանության մարմինների ոչ պաշտոնական ցանց՝ խթանելու համագործակցությունը տեղեկատվության փոխանակման, վերապատրաստման հնարավորությունների ստեղծման, օրենքի կիրարկման նորարարությունների, անդամ պետությունների հետ երկխոսության միջոցով:

GPEN անդամներն են Միացյալ Թագավորության, Ֆրանսիայի, Գերմանիայի, Նիդերլանդների, Իտալիայի, Իսպանիայի, Բելգիայի, Լեհաստանի, Չեխիայի, Էստոնիայի, Լիտվայի, Ալբանիայի, Կանադայի, Նոր Զելանդիայի, Չինաստանի, Ավստրալիայի և այլ երկրների անձնական տվյալների պաշտպանությունը վերահսկող մարմինները:

Հայերեն

Իսպանիայում անտառային հրդեհն ավելի քան վեց հազար հեկտար հողատարածք է ոչնչացրել. ԶԼՄ-ներ

Վիետնամի հարավում մոտորանավակի խորտակման հետևանքով զոհվել է 15 հնդիկ զբոսաշրջիկ

Հուլիսի 13-ի միջոցառումների անոնս

Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը հյուրընկալել է ԱՄՆ-ի Փենսիլվանիա նահանգի Ջորջ ավագ դպրոցի աշակերտներին

Իրանը չի պատրաստվում բանակցել ԱՄՆ-ի հետ, քանի դեռ Վաշինգտոնը չի փոխել դիրքորոշումը

Մոջթաբա Խամենեին խոստացել է վրեժ լուծել հոր սպանության համար

Գերմանիայի ԱԳՆ-ն հայտնել է Լիբանանի վերաբերյալ Ֆրանսիայի հետ համատեղ նախաձեռնությամբ հանդես գալու մասին

ՆԳՆ կիբեռոստիկանությունը զգուշացնում է «Ճանապարհային ոստիկանության» անունից ուղարկվող կեղծ հաղորդագրությունների մասին

Ժաննա Անդրեասյանը հանդիպել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Խալեդ Էլ-Էնանիի հետ

Դեյվիդ Ալենը հանդիպել է Ամերիկայի հայկական համագումարի ամառային պրակտիկայի ծրագրի մասնակիցներին