Վիետնամի հարավում մոտորանավակի խորտակման հետևանքով զոհվել է 15 հնդիկ զբոսաշրջիկ
1 րոպեի ընթերցում

Վիետնամի հարավում գտնվող կղզում ճամփորդությունից վերադարձող զբոսաշրջային նավը հուլիսի 11-ին խորտակվել է, ինչի հետևանքով զոհվել է 15 հնդիկ զբոսաշրջիկ։
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է AP գործակալությունը։
Մոտորանավակը, որը տեղափոխել է 32 հնդիկ զբոսաշրջիկի և անձնակազմի չորս անդամի, շրջվել է Հոն Մայ Ռուտ Նգոայի կղզուց մոտ 400 մետր հեռավորության վրա։
Ականատեսները պատմել են, որ մոտակա նավակները շտապել են դեպքի վայր և սկսել են ուղևորներին ջրից դուրս բերել նախքան սահմանապահների, նավատորմի, ափային պահպանության և այլ փրկարարական գործակալությունների ժամանումը:
Իշխանությունների տվյալներով՝ քսանմեկ մարդ փրկվել է, բոլոր զոհերը դուրս են բերվել։ Վիրավորները տեղափոխվել են հիվանդանոցներ։
Նավի խորտակման պատճառը դեռ պարզ չէ. հետաքննություն է ընթանում։