Եվրոպա

Իսպանիայում անտառային հրդեհն ավելի քան վեց հազար հեկտար հողատարածք է ոչնչացրել. ԶԼՄ-ներ

1 րոպեի ընթերցում

Իսպանիայում անտառային հրդեհն ավելի քան վեց հազար հեկտար հողատարածք է ոչնչացրել. ԶԼՄ-ներ

Իսպանիայում անտառային հրդեհի հետևանքով ոչնչացված տարածքը գերազանցել է վեց հազար հեկտարը։

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է իսպանական Pais թերթը՝ հղում անելով Անդալուսիայի ինքնավար համայնքի փոխնախագահ Անտոնիո Սանսին։

Անդալուսիայի իշխանությունները ավելի վաղ հայտնել էին, որ հրդեհը տարածվել է ավելի քան երեք հազար հեկտար տարածքում։

«Ալմերիայում անտառային հրդեհն արդեն ոչնչացրել է 6 հազար 600 հեկտար», - ասվում է հրատարակության մեջ։

Թերթի տվյալներով՝ Սանսը բացատրել է, որ հրդեհի վայրում եղանակային պայմանները փոխվել են, ինչը կարող է հեշտացնել հրդեհի մարումը։

Անտառային հրդեհը սկսվել է հուլիսի 9-ին Ալմերիա նահանգի Լոս Գալյարդոս համայնքում։ Իշխանությունները տարհանել են մի քանի շրջանների բնակիչների, բնակիչների մի մասը տեղավորվել է ժամանակավոր կացարաններում։

Հրդեհաշիջման աշխատանքները բարդանում են դժվարանցանելի տեղանքով, որը ներառում է բազմաթիվ կիրճեր։ Աշխատանքներում ներգրավված են հարյուրավոր մասնագետներ, ինքնաթիռներ և Իսպանիայի ռազմական արտակարգ իրավիճակների ստորաբաժանումը։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում