Հայաստանի փառատոնները. տեղաբնակներն ու զբոսաշրջիկներն արդեն սպասում են դրանց

5 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 26 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ինչպես յուրաքանչյուր երկիր, որը ձգտում է ցուցադրել իր զբոսաշրջային գրավչությունն ու շահել թե տեղաբնակների, և թե օտազգիների ուշադրությունը, Հայաստանը ևս իրագործում է դա յուրատեսակ փառատոնների միջոցով: Ջերմ ու հյուրընկալ ժողովրդի մասնակցությամբ շատ փառատոններ ավանդական են դարձել դարերի պատմությամբ ու մշակույթով հարուստ Հայաստանում: Փառատոնների միջոցով փորձ է արվում վեր հանել յուրաքանչյուր բնակավայրին հատուկ սովորույթները, ուտեստներն ու հիշարժան վայրերը:«Արմենպրես»-ը մեկ տեղում է հավաքել հայերի ու արտասահմանցի զբոսաշրջիկների ամենասիրելի հայկական փառատոնները:

Չորս տարի շարունակ Ջերմուկ առողջարանային քաղաքը փետրվարի երկրորդ կեսին հյուրընկալում է «Ձնեմարդուկ» փառատոնը, որը ձմեռային ակտիվ հանգստի լավագույն տարբերակներից է:

Երևանաբնակները մի քանի օր շարունակ վայելում են «Ձմեռային փառատոն Հայաստան»-ը, որի շրջանակներում թերևս ամենահիշարժանը ձմեռ պապիկների վազքն է: Այն մեկտեղում է ամենատարբեր տարիքի ու սեռի մարդկանց, ում միավորում է սերը վազքի, խենթությունների հանդեպ:

Գարունն իր հետ բերում է նոր փառատոններ, Կոտայքի մարզի Աբովյան քաղաքում տարբեր քաղաքների խոհարարներն ու ռեստորանային համալիրները ձկնային ուտեստներ են պատրաստում ու հանձնում այցելուների դատին:2016-ին այն նախատեսվում է անցկացնել ապրիլի 11-ին:

Հայկականտոլմայի ավանդական ու նորարարական բաղադրատոմսերի սիրահարները մայիսի 16-ին կարող են Արմավիրի մարզի Սարդարապատի հուշահամալիրում ներկա գտնվել Տոլմայի փառատոնին:

Ամռանը սկսվում է հանգստի եռուն շրջանը, հետևաբար նաև՝փառատոնները: Հունիսի 4-5-ին առաջին անգամ կանցկացվի Էկոտուրիզմի փառատոնը, որի շրջանակներում էկոտուր կկազմակերպվի Վայոց Ձորի Գոմք և Մարտիրոս համայքներ: Կազմակերպիչները արկածներով լի ծրագիր են պատրաստել երկօրյա փառատոնի մասնակիցների համար:

Սյունիքի Հալիձոր գյուղը հունիսի 6-ին կսպասի«Ոչխարի խուզում»փառատոնի մասնակիցներին, ովքեր ականատես կլինեն ոչխարների խուզման մրցույթին: Կազմակերպիչն է IDEA հիմնադրամը: Փառատոնը խոստանում է ապահովել ոչ միայն բարձր տրամադրություն, այլև հնարավորություն այցելելու դարերի պատմություն ունեցող Տաթև վանական համալիր աշխարհի ամենաերկար հետադարձ կապով ճոպանուղու միջոցով:

Հացի թխման մշակույթի պատմությունը հունիսի 13-ին վեր կհանի «Հացը լեռներում»փառատոնը: Այն ավանդաբար անցկացվում է Երևանում և ցուցադրում հայկական ավանդական տոնածիսական ուտեստների հարուստ ընտրանին:

Հունիսի 3-րդ շաբաթ օրը Արցախում` Ամարասի վանքի շրջակայքում, կազմակերպվում է «Թթի փառատոնը»: Նմանատիպ փառատոն է անցկացվում նաև Սյունիքի մարզի Գորիս քաղաքում, որի նպատակն է թթի օղու ստացման եղանակներին ծանոթացումն ու խմիչքի համտեսումը (հուլիսի 4-ին):

«Սյունիքի բարիքներ» փառատոնն էլ տեղի կունենա հուլիսի 2-ին, որտեղ կներկայացվեն տարբեր համայնքներին բնորոշ արտադրանքը, ավանդական ուտեստները, կանանց ձեռքի աշխատանքները, իսկ տեղի երգի ու պարի խմբակները կապահովեն տոնական տրամադրությունը:

Առանձին փառատոնով ներկայացվում է նաև հայկական տարազը, իսկ հեթանոսական ամանորը նշվում է Նավասարդ փառատոնով:

Կինոյի ոլորտի ճանաչված փառատոններից է հայկական «Ոսկե ծիրան»-ը, որն ամեն տարի Հայաստան է բերում համաշխարհային կինոյի կայացած ու ծագող աստղերին:

Օգոստոսի երկրորդ շաբաթ օրը կանցկացվի Գորգերի փառատոն Տավուշի մարզի Դիլիջան քաղաքում, որի նպատակն է ձեռագործ գորգերի և այլ աշխատանքների ցուցահանդես-վաճառքը:

Մեղրի և հատապտուղների փառատոնն էլ Տավուշի Բերդ քաղաքի Սորան այգին է դարձնում մարդաշատ: Այցելուները կարող են ձեռք բերել անարատ մեղր ու միայն այս տարածաշրջանին բնորոշ բուժիչ հատապտուղներ:

Արդեն սեպտեմբերինԼոռու մարզի Ախթալա քաղաքում անցկացվում է հայերի տոնական սեղանների անբաժան ուտեստի՝ խորովածի փառատոնը: Վայոց ձորի Խաչիկ գյուղում էլ՝ «Գաթայի» փառատոն, որի ժամանակ կպատրաստվի 2մ տրամագծով գաթա:

Գինու սիրահարները սեպտեմբերի 30-ին և հոկտեմբերի 1-ին կարող են մասնակցել գինու փառատոնների. մի դեպքում Վայոց ձորի Ռինդ, մյուս դեպքում՝ Արենի համայնքներում: Գինու համտեսումն ու գինեգործության հայկական ավանդույթների հետ ծանոթացումը միջոցառումների անբաժան մասն է:

Արտասահմանյան մի շարք ֆիլմերում հնչած հայկական դուդուկ երաժշտական գործիքին նվիրված միջոցառումն էլ կանցկացվի Հայաստանի մեծությամբ երկրորդ քաղաք Գյումրիում աշնանը:

Հայերեն English

Լեռների պահպանությունն ինքնության, ջրային անվտանգության և համայնքների ապագայի պահպանությունն է. Համբարձում Մաթևոսյան

ՆԳ նախարարը ներկայացրել է Կառավարության դրական դիրքորոշումն ընտանեկան բռնության կանխարգելմանն ուղղված օրենսդրական փաթեթի վերաբերյալ

Ռուսաստանի նախագահը հայտարարել է Իրանում ատոմակայանի շինարարությունը շարունակելու մասին

«Արհեստական բանականության կնքահայրը»՝ ԱԲ ռիսկերի ու մարդկությանը սպառնացող վտանգների մասին. բացառիկ հարցազրույց Նոբելյան մրցանակակիր Ջեֆրի Հինթոնի հետ

Շվեյցարացի անվանի երգեհոնահար Գի Բովեի կատարողական արվեստը՝ երևանյան բեմում

Արսեն Թորոսյանն այցելել է Գավառի նախկին մանկատան շենք. այն կվերափոխվի սոցիալական բնակարանների

Սաուդյան Արաբիայի հակաօդային պաշտպանության ուժերն Էր Ռիադի ուղղությամբ արձակված հրթիռներ են խոցել

Հայաստանում նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է․ՆԳՆ ոստիկանություն

Հութիները հայտնել են Սաուդյան Արաբիայի պաշտպանության նախարարության շենքի ուղղությամբ հրթիռային հարվածների մասին

Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի