ԵՐԵՎԱՆ, 22 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լրագրողների հետ այսօր կայացած հանդիպման ժամանակ սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը խոսեց PR-ի վարկանիշի մասին: «Հայոց ցեղասպանության 100-ամյակին նվիրված միջոցառումները մեզ բավական ճանաչելի դարձրին աշխարհում, սակայն հայերին աշխարհում առավելապես գիտեն Շառլ Ազնավուրի և Արամ Խաչատրյանի շնորհիվ»,- նշեց Ա. Ադիբեկյանը: Բանախոսի կարծիքով ` վերջին տարիներին իրականացվող PR-ի արդյունքում բավական հաջող վարկանիշ է ձեռք բերել «ՎիվաՍել» ընկերությունը:
Ըստ քաղաքական տեխնոլոգ Կարեն Քոչարյանի`այսօր ամենաուժեղ հայ PR-անձը Հենրիկ Մխիթարյանն է: «Հայաստանում PR-ի մակարդակը բավականին ցածր է, քանի որ PR-ն ընկալվում է որպես գովաբանություն, իսկ «սև» PR-ը`վատաբանություն»:
«Խիստ կարևոր է պահպանել արդեն իսկ ունեցած հեղինակությունը։ Կոկա-կոլան իր իմիջը բարձր պահելու համար տարեկան ծախսում է 1 միլիարդ 200 միլիոն դոլար։ «Pepsi»-ն չորս տողանոց նոր երգի համար չորս միլիոն դոլար ծախսեց,իսկ երեք միլիոն՝ նոր կարգախոսի համար, որն է «Երիտասարդությունը «Pepsi» է խմում»:
Ադիբեկյանի կարծիքով, իրեն հարգող ցանկացած ընկերություն պարտավոր է ունենալ PR մասնագետներ: