Գրիգը չէր սպասում, որ «Հիսուսի կատուն» նման արձագանք կունենա

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 20 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Երիտասարդ գրող Գրիգը չէր սպասում, որ իր «Հիսուսի կատուն» ժողովածուն նման արձագանք կունենա: Այս մասին լրագրողների հետ զրույցում «Արմենպրես» լրատվական գործակալության «Տարվա բեսթսելեր» մրցանակաբաշխությունից հետո նշեց գրողը:

«Անկեղծորեն չէի սպասում, որ գիրքը նման արձագանք կունենա, հաճելի անակնկալ էր։ Գերխնդիրս գիրքը տպագրված տեսնելն էր։ Մի լավ խոսք կա՝ դու գործն արա, կլինի՝ ինչ կլինի։ Երևի ամենահաճելի պահը ստեղծագործող մարդու համար հենց այդ զգացումն է, որ դու քո գործն արել ես և դրանից հետո գիրքն իր կյանքն ունի.որոշների հետ վիճում է և քո դեմ է տրամադրում, որոշների մոտ` դրական արձագանք է լինում, սկսում են քեզ սիրել»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ`նշեց Գրիգը:

Նրա խոսքով` քանի դեռ գիրքը տպագրված չէր, ինքը ենթագիտակցական մակարդակով պատմվածքներ էր գրում այն լրացնելու, հարստացնելու համար:

«Հիմա փորձում եմ գրել այլ գիրք։ Կարծում եմ` չեմ կարող գրքին նայել որպես ընթերցող և երևի երբեք էլ չկարողանամ։ Շատ եմ ինձ քննադատում, ինձնից հաճախ շատ դժգոհ եմ լինում։ Եթե նույնիսկ ընթերցողի հայացք է, ապա շատ ինքնակեղեքող»,-շեշտեց Գրիգը:

«Տարվա բեսթսելեր» մրցանակաբաշխության ժամանակ Լևոն Անանյանի անվան հատուկ մրցանակի արժանացավ Գրիգը` «Հիսուսի կատուն» ժողովածուի համար:

Հայերեն

Երևանում կայացավ Արքայազն Թալալի անվան մրցանակաբաշխությունը՝ 1 միլիոն դոլար մրցանակային ֆոնդով

ԱՄՆ-ում մահացել է Վենեսուելայի նախագահին առնչվող քրեական գործը քննող դատավորը

Եվրամիությունը հրաժարվել է Կանադային ԵՄ ասոցացված անդամի կարգավիճակ շնորհելու գաղափարից. լրատվամիջոց

Հայաստանը կարևորում է կայուն զարգացման 2030 օրակարգը՝ համոզված լինելով, որ այսօրվա առաջընթացը պետք է ուղեկցվի ապագա սերունդների հանդեպ պատասխանատվությամբ. Նիկոլ Փաշինյան

Ուկրաինան Մեծ Բրիտանիայից լրացուցիչ աջակցություն կստանա. Վոլոդիմիր Զելենսկին մանրամասներ է հայտնել

Ծանրորդ Գառնիկ Չոլաքյանը ընդհանուր հաշվարկում 18-րդն է

Իսպանիայում գնացքների բախման հետևանքով զոհվածների թիվը հասել է 68-ի

Փլուզում՝ Երևանի Օտյան փողոցում. դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ ծառայողներ

ԱԳՄԱ նախարարն ընդդիմությանը կոչ է արել աջակցել Սահմանադրության նախագիծը հանրաքվեի դնելուն

Պետք է արագացնենք գործողությունները՝ Մոնրեալի հռչակագրով համատեղ սահմանված նպատակներին հասնելու համար. Սարի Մուլտալա