Մարզային

«Նվիրիր գիրք անծանոթին». Արմավիրում յուրօրինակ ակցիա է անցկացվել

1 րոպեի ընթերցում

«Նվիրիր գիրք անծանոթին». Արմավիրում յուրօրինակ ակցիա է անցկացվել

ԵՐԵՎԱՆ, 19 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գիրք նվիրելու օրվա առթիվ Հայաստանի հանրապետական կուսակցության Արմավիրի տարածքային երիտասարդական կազմակերպության նախաձեռնությամբ փետրվարի 19-ին անցկացվել է «Նվիրիր գիրք անծանոթին» խորագրով ակցիա, որի շրջանակներում երիտասարդ ՀՀԿ-ականները իրենց կարդացած գրքերից նվիրեցին համաքաղաքացիներին:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀԿ երիտասարդական կազմակերպությունից, օրը հիշարժան դարձնելու և ընթերցասիրության նկատմամբ արժևորող վերաբերմունք զարգացնելու նպատակով Արմավիր քաղաքի տարբեր հատվածներում գիրք նվիրելուն զուգահեռ ՀՀԿ-ական երիտասարդները անցորդների համար արտասանել են Հովհաննես Թումանյանի քառյակներից, քանի որ օրը համընկնում է ամենայն հայոց բանաստեղծի 147 ամյակի հետ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում