Միջազգային

Օլանդը եւ Մերկելը Ստրասբուրգում քննարկել են միգրացիայի, Սիրիայի եւ ԵՄ-ի խնդիրները

1 րոպեի ընթերցում

Օլանդը եւ Մերկելը Ստրասբուրգում քննարկել են միգրացիայի, Սիրիայի եւ ԵՄ-ի խնդիրները

ԵՐԵՎԱՆ, 8 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը եւ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը փետրվարի 7-ին Ստրասբուրգում կայացած հանդիպմանը քննարկել են ներկայիս միգրացիոն ճգնաժամը եւ դրա հնարավոր լուծման ուղիները, տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով Reuters-ին:

Գործակալության աղբյուրի տվյալներով՝ Օլանդը եւ Մերկելը համաձայնել են, որ Եվրահանձնաժողովի կողմից ընդունված գործողությունների ծրագիրն առաջնային է, այն ներառում է օգնությունը Հունաստանին՝ երկրի սահմաններում իրադրության հսկողության համար, ինչպես նաեւ պայքարը միգրանտների անլեգալ փոխադրողների դեմ: Ծրագիրը նաեւ ֆինանսական օգնության հատկացում է նախատեսում Թուրքիային՝ Եվրոպա փախստականների հոսքը սահմանափակելու նպատակով:

Երկու երկրների ղեկավարները քննարկել են նաեւ Եվրամիության գագաթնաժողովի հիմնական թեմաները, որը փետրվարի 18-19-ին տեղի է ունենալու Բրյուսելում:

Բացի այդ, Օլանդը եւ Մերկելը քննարկել են սիրիական ճգնաժամը եւ «ընդհանուր մտահոգություն» հայտնել այդ երկրում տեղի ունեցող իրադարձությունների կապակցությամբ, հաղորդել Է ՌԻԱ Նովոստի գործակալությունը:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում