Balmain-ը հագուստ Է ստեղծել Քիմ Քարդաշյանի Kim Kardashian: Hollywood հավելվածի համար

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 4 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Balmain ֆրանսիական նորաձեւության տան կրեատիվ տնօրեն Օլիվիե Ռուստենը հագուստ Է ստեղծել Kim Kardashian: Hollywood մոբիլ հավելվածի գործող անձնաց համար: Մոդելագործն ինքը նույնպես խաղի մեջ Է հայտնվել, հաղորդում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով WWD-ին: Ներկայացված հանդերձներն այնպիսի տեսք ունեն, ասես կարվել են թանկարժեք գործվածքներից ու թավշից եւ հիշեցնում են նորաձեւության տան՝ վերջերս թողարկած հավաքածուի իրերը:

Kim Kardashian: Hollywood մոբիլ հավելվածն աշխատում Է 2014 թվականից, դրա լսարանը հաշվվում Է մոտավորապես 60 մլն մարդ, նրանց մեծ մասը 18-ից մինչեւ 34 տարեկան կանայք են: Անցյալ տարվա նոյեմբերին խաղի նոր գործող անձ Է դարձել Chanel-ի մոդելագործ եւ կրեատիվ տնօրեն Կառլ Լագերֆելդը:

Balmain ֆրանսիական նորաձեւության տունը հիմնադրվել Է 1945 թվականին ֆրանսիացի կուտյուրիե Պիեռ Բալմենի կողմից: Տան հաճախորդներն են եղել Վիվիեն Լին, Ժան Պոլ Բելմոնդոն, Քեթրին Հեփբյոռնը, Մառլեն Դիտրիխը, Բրիջիտ Բարդոն, Սոֆի Լորենը:

Ընկերության գործող կրեատիվ տնօրեն Օլիվիե Ռուստենն իր պաշտոնն զբաղեցնում Է 2011 թվականից: Գարուն-ամառ 2016 հավաքածուի գովազդային արշավին մասնակցել են 1990-ական թվականների հայտնի մանեկենուհիներ Նաոմի Քեմփբելը, Սինդի Քրոուֆորդը եւ Կլաուդիա Շիֆերը: Նրանց սեւ-սպիտակ լուսանկարների հեղինակը լուսանկարիչ Սթիվեն Քլյայն Է

Հայերեն Русский