ՖԻԴԵ-ի վարկանիշային աղյուսակում Լևոն Արոնյանը 4-րդն է

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 1 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՖԻԴԵ-ն հրապարակել է 2016 թվականի փետրվարի դասակարգման աղյուսակը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, կազմակերպության պաշտոնական կայքի հրապարակման համաձայն, շախմատի Հայաստանի հավաքականի անդամ Լևոն Արոնյանը 2792 միավորով կրկին 4-րդ հորիզոնականում է:

Լավագույն 100 շախմատիստների շարքում են նաև գրոսմայստերներ Գաբրիել Սարգսյանը, ով 2702 միավորով զբաղեցնում է 45-րդ հորիզոնականը: Վլադիմիր Հակոբյանը 2656 միավորով 94-րդ տեղում է, իսկ Սերգեյ Մովսիսյանը՝ 2653 միավորով՝ 98-րդն է:

Վարկանիշային աղյուսակը գլխավորում է աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենը՝ 2844 միավորով: Երկրորդ տեղում Վլադիմիր Կրամնիկն է` 2801, երրորդում Անիշ Գիրին` 2798 միավորով:

Կանանց դասկարգման աղյուսակի 43-րդ հորիզոնականում Հայաստանի հավաքականի անդամ Էլինա Դանիելյանն է՝ 2445 միավորով: Լիլիթ Մկրտչյանը 2434 միավորով 48-րդն է:

Հայերեն العربية English Русский

Լիտվան և Լեհաստանը համատեղ աշխատանքային խումբ են ստեղծել իրենց տարածքով անցած անօդաչու թռչող սարքի միջադեպը հետաքննելու համար

Հակաօդային պաշտպանության ուժերը անօդաչու թռչող սարք են խոցել Էր Ռիադի մոտակայքում

Ընտրություններից հետո Սերբիային Ֆրանսիայի անկարգությունների սցենարը չի սպառնում. Վուչիչ

«Սիմֆոնիկ հեքիաթներ» ծրագիրը դասական երաժշտությունը հասցրել է Տավուշի սահմանամերձ բնակավայրերի ավելի քան 400 երեխայի

Լիլիթ Ստեփանյանը վայր կդնի ԱԺ պատգամավորի մանդատը և կնշանակվի Կոտայքի մարզպետ

Երևանի պարեկները 26-ամյա երիտասարդի մոտ թմրամիջոցի 36 փաթեթ են հայտնաբերել

«Պատրաստված է Մոլդովայում» ցուցահանդեսը տեղի կունենա 2027 թվականի հունվարի 27-31-ը․ Moldpres

Իրանն ու Իրաքը համաձայնության են եկել իրանցի անջատողական ահաբեկչական խմբավորումների անդամներին վտարելու հարցում

Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանը կնվազի

ՀՀ ՊՆ Սուրեն Պապիկյանը Չեխիայում այցելել է «Aero Vodochody» ռազմարդյունաբերական ընկերություն