Վրաստանում շրջանառության մեջ են դրվում 20, 50 եւ 100 լարի արժողությամբ նորացված թղթադրամներ

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 1 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վրաստանում փետրվարի 1-ին շրջանառության մեջ կդրվեն 20, 50 եւ 100 լարի արժողությամբ նոր թղթադրամներ: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով Ազգային բանկին, դրանք շրջանառության մեջ կլինեն հին նմուշի թղթադրամների հետ հավասարապես: Սա թղթադրամների առաջին զգալի փոփոխությունն Է ազգային արժույթի գոյության ավելի քան 20 տարվա ընթացքում:

Նորացված թղթադրամների վրա պահպանվել Է սկզբնական թեմատիկան, բայց, միեւնույն ժամանակ դրանց արտաքին տեսքը հարստացված Է լրացուցիչ տարրերով: Փոփոխվել են նաեւ թղթադրամների չափերը. յուրաքանչյուր հաջորդը դարձել Է նախորդից ավելի մեծ՝ արժողությանը համապատասխան: Դրամանիշերն ունեն պաշտպանության ավելի շատ աստիճաններ, ինչպես նաեւ հատուկ նշաններ, որոնք նշում են անվանական գները թույլ տեսնողների համար:

Բացի դրանից, մեծացված Է թղթադրամների կայունությունը կեղտոտման եւ մաշման նկատմամբ: Շրջանառության մեջ գտնվող՝ 5 եւ 10 լարի արժողությամբ թղթադրամներն Ազգային բանկը պլանավորում Է նորացնել ավելի ուշ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Հայերեն Русский

ՌԴ ՊՆ-ն հայտնել է Սև ծովում Ուկրաինայի զինված ուժերի համար նախատեսված բեռներ տեղափոխող նավի խոցման մասին

Երևանում կայացել է Նախագծերի կառավարման ամենամյա կոնֆերանսը

Անթալիայում կայացել է ՀՀ վարչապետի և Թուրքիայի նախագահի հանդիպումը

Եղիշե Մելիքյանը Կիպրոսի դեմ խաղում հնարավորություն է տալու բացառապես երիտասարդ ֆուտբոլիստների

Հայաստանը զրկվել է ՀԱՊԿ-ում պատասխանատու պաշտոններին իր ներկայացուցիչներին նշանակելու իրավունքից․ Պեսկով

ՀՀ ԿԳՄՍ նախարարը բարերար Լևոն Վարթան Դեր Բեդրոսսյանին է հանձնել Մովսես Խորենացու մեդալը

Փաշինյանն ու Փեզեշքիանն Անթալիայում քննարկել են համագործակցությանը վերաբերող օրակարգային հարցեր

«Երևանի ավտոբուս»-ը պարզաբանում է ներկայացրել հանրային տրանսպորտում 13-ամյա անչափահասի մասնակցությամբ տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ

Ռուսաստանի իշխանությունները կարտաքսեն Մոսկվայում Մոլդովայի դեսպանության աշխատակցին. Moldpres

Նոյեմբերի 12-ի միջոցառումների անոնս