Սպորտ

Միհրան Հարությունյանը հաղթել է Դան Կոլովի և Նիկոլա Պետրովի անվան մրցաշարում

1 րոպեի ընթերցում

Միհրան Հարությունյանը հաղթել է Դան Կոլովի և Նիկոլա Պետրովի անվան մրցաշարում

ԵՐԵՎԱՆ, 31 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բուլղարիայում շարունակվող Դան Կոլովի և Նիկոլա Պետրովի անվան ըմբշամարտի միջազգային մրցաշարում հունվարի 30-ին մրցագորգ է դուրս եկել առաջին Եվրոպական խաղերի փոխչեմպիոն, հունահռոմեական ոճի ըմբիշ Միհրան Հարությունյանը, ով ներկայանում էր 71 կգ քաշային կարգում:

«Արմենպրես»-ի հհաղորդմամբ` ՀԱՕԿ լրատվության բաժնի տեղեկատվության համաձայն, Միհրան Հարությունյանը մեկնարկային գոտեմարտում 8:0 հաշվով առավելության է հասել բուլղարացի Մայկալ Իզմիրլիսկիի նկատմամբ: Հարությունյանի հաջորդ մրցակիցը իտալացի Դավիդե Կասկավիլան էր, ում հայը ըմբիշը հաղթել է բացարձակ առավելությամբ: Եզրափակչի ուղեգիրը Հարությունյանը վիճարկել է Ալժիրի ներկայացուցիչ Բոուջեմլինե Աքրեմի հետ եւ առավելության հասել 11:0 հաշվով:

Եզրափակիչ գոտեմարտում առաջին Եվրոպական խաղերի փոխչեմպիոնը 4:0 հաշվով հաղթել է եգիպտացի Ադհամ Ահմեդ Սալեհին և դարձել մրցաշարի հաղթող:

Հունվարի 31-ին մրցագորգ դուրս կգան Մաքսիմ Մանուկյանը և Արթուր Շահինյանը (85 կգ):

Կարդացեք հոդվածը` English
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում