Սպորտ

Կարապետ Չալյանը ոսկե մեդալ է նվաճել Դան Կոլովի և Նիկոլա Պետրովի անվան մրցաշարում

2 րոպեի ընթերցում

Կարապետ Չալյանը ոսկե մեդալ է նվաճել Դան Կոլովի և Նիկոլա Պետրովի անվան մրցաշարում

ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում մեկնարկել է Դան Կոլովի և Նիկոլա Պետրովի անվան ըմբշամարտի միջազգային 54-րդ մրցաշարը:«Արմենպրես»-ի հաղորդմամբ, ՀԱՕԿ լրատվության բաժին տեղեկատվության համաձայն, մեկնարկային օրը մրցագորգ դուրս եկան Նարեկ Խաչատրյանը, Գևորգ Ղարիբյանը (59 կգ), Կարապետ Չալյանը (75 կգ) և Էդգար Խաչատրյանը (130 կգ):

1/8 եզրափակչում 59 կգ քաշային Նարեկ Խարատրյանը 0:8 հաշվով պարտվեց Վենեսուելան ներկայացնող Ռայբես Ռոդրիգեսին:

Նույն քաշային կարգի 1/8 երզափակչում Գևորգ Ղարիբյանը 8:0 հաշվով հաղթեց Ջեթայեթ Մոուատեսին (Ալժիր): Քառորդ եզրափակչում հայ ըմբիշը կրկին բացարձակ առավելությամբ հաղթանակ տոնեց, այս անգամ իրանցի Մուհամադրեզա Գերեայեի նկատմամբ: Կիսաեզրափակչում Ղարիբյանը 10:1 հաշվով հաղթեց Բուլղարիան ներկայացնող Նիկոլայ Վիչևին:Եզրափակչում հայ ըմբիշի մրցակիցը Ալեքսանդր Կոստադինովն էր, ում Ղարիբյանը զիջեց 0:6 հաշվով:

75 կգ քաշային Կարապետ Չալյանը մեկնարկեց քառորդ եզրափակչից, որտեղ 6:0 հաշվով առավելության հասավ բուլղարացի Ստիլիան Նայդենովի նկատմամբ: Կիսաեզրափակչում Չալյանը հաղթահարեց Լուիս Ավենդանոյի (Վենեսուելա) արգելքը: Եզրափակչում հայ ըմբիշը 8:0 առավելության հասավ Բուլղարիան ներկայացնող Իլիան Գեորգիևի նկատմամբ:

Էդգար Խաչատրյանի (130 կգ) առաջին մրցակիցը Բուլղարիան ներկայացնող Լյուբոմիր Դիմիտրովն էր, ում հայ ըմբիշը պարտվեց 0:8 հաշվով:

Հունվարի 30-ին մրցագորգ դուրս կգան Միհրան Հարությունյանը (71 կգ), Մաքսիմ Մանուկյանը և Արթուր Շահինյանը (85 կգ):

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում