Հարցազրույց

ԼՂ կարգավորմանը վնասող գործոնները ԵԽԽՎ-ում որոշակիորեն չեզոքացվեցին. Տիգրան Աբրահամյան

4 րոպեի ընթերցում

ԼՂ կարգավորմանը վնասող գործոնները ԵԽԽՎ-ում որոշակիորեն չեզոքացվեցին. Տիգրան Աբրահամյան

ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրախորհրդի Խորհրդարանական վեհաժողովում հակահայկական բանաձևի տապալումը փաստեց, որ հայկական կողմը ևս տարբեր ուղղություններով աշխատանքներ էր իրականացրել: Նման գործելաոճը պետք է մշտական բնույթ կրի, որովհետև միայն այդ պարագայում հնարավոր կլինի զարգացնել հաջողությունները ու հնարավորինս խույս տալ անցանկալի բանաձևերից: «Արմենպրես»-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց քաղաքագետ Տիգրան Աբրահմայանն՝ անդրադառնալով ԵԽԽՎ-ում երկու հակահայկական բանաձերի քննարկմանն ու քվեարկության արդյունքներին:

-Պարոն Աբրահամյան, ԵԽԽՎ-ում երկու հակահայկական զեկույցների քվեարկության նման արդյունքն արդյո՞ք սպասելի էր: Արդյո՞ք ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների դատապարտող հայտարարությունը թողեց իր ազդեցությունը:

-ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները ԵԽԽՎ-ում շրջանառվող բանաձևերի մասին բավական հստակ դիրքորոշում էին արտահայտել, ինչը չէր կարող ազդեցություն չունենալ իրադարձությունների ընթացքի վրա: Համանախագահների հայտարարությունը կարևոր էր նրանով, որ հետագայում ևս այն իր ակտուալությունը չի կորցնելու: Սա հաշվի պետք է առնեն բոլոր այն կառույցներում, որտեղ հետագայում փորձ կկատարվի բանակցությունների տրամաբանությանը հակասաող նախաձեռնություններ իրականացնել: Միաժամանակ նկատելի էր, որ հայկական կողմը ևս տարբեր ուղղություններով աշխատանքներ էր իրականացրել. Դրանք պետք է մշտական բնույթ կրեն, որովհետև միայն այդ պարագայում հնարավոր կլինի զարգացնել հաջողություններն ու հնարավորինս խույս տալ անցանկալի բանաձևերից:

-Մինչ զեկույցների քննարկումը խոսվում էր այն մասին, որ դրական քվեարկելու դեպքում կարող է վնաս հասցվել բուն բանակցային գործընթացին: Քվեարկության նման պատկեր ունենալով կարո՞ղ ենք ասել, որ այդ վտանգը չեզոքացվեց:

-Կարող ենք ֆիքսել, որ բանակցային գործընթացը վնասող գործոնները որոշակիորեն չեզոքացվեցին: Իհարկե, այդ բանաձևերը խորհրդատվական բնույթ են կրում, սակայն հաշվի առնելով եվրոպական կառույցի կշիռն ու բանաձևերի քարոզչական նշանակությունը, դրանց ընդունվելն անցանկալի էր:

- Երկրորդ զեկույցը, որն իր մեջ հումանիտար խնդիր է ներառում` կապված ջրային պաշարների օգտագործման հետ, ընդունվեց: Դրա հետևանքն ինչպիսի՞ն կարող է լինել:

-Տեսեք, միջազգային հանրությունն, ի դեմս Մինսկի խմբի համանախագահների, օրեր առաջ հորդորեց ԵԽԽՎ-ին չձեռնարկել այնպիսի քայլեր, որոնք կվնասեն ԵԱՀԿ Մինսկի խմբի մանդատին կամ կբարդացնեն շարունակվող բանակցային գործընթացը, ինչին հետևեց ադրբեջանական արձագանքը, այն է՝ ԵԱՀԿ Մինսկի խումբը գործընթացի կարգավորման հարցում մենաշնորհ չունի:

Սա այն դեպքում, երբ ակհայտ էր, որ միջազգային հանրությունը խնդրի կարգավորման մանդատը հենց ԵԱՀԿ Մինսկի խմբին է վերապահել: Ակնհայտ էր, որ Ադրբեջանում համանախագահների հայտարարությունը շոկ էր առաջացրել: Այս պարագայում խոսել բանակցային գործընթացի վրա այդ բանաձևի լուրջ հետևանքների մասին, ուղղակի անիմաստ է: Մինսկի խումբն իր հայտարարությամբ արդեն իսկ վերաբերմունք է արտահայտել ոչ միայն Ադրբեջանի վարքագծի, այլ նաև ԵԽԽՎ-ում ընդունվող նմանօրինակ բանաձևերի մասին:

Աննա Գզիրյան

«Խաղաղության խաչմերուկ»-ը տարածաշրջանում խաղաղության հասնելու Հայաստանի հանձնառության արտացոլումն է. Կանադայի դեսպանի հարցազրույցը

Քաղաքականություն

«Խաղաղության խաչմերուկ»-ը տարածաշրջանում խաղաղության հասնելու Հայաստանի հանձնառության արտացոլումն է. Կանադայի դեսպանի հարցազրույցը

Հասնելու ենք նրան, որ աշխարհը ընդունի ԼՂ-ից և Ադրբեջանից հայ փախստականների իրավունքների իրացման հրամայականը․ Վիլեն Գաբրիելյան

Հարցազրույց

Հասնելու ենք նրան, որ աշխարհը ընդունի ԼՂ-ից և Ադրբեջանից հայ փախստականների իրավունքների իրացման հրամայականը․ Վիլեն Գաբրիելյան

Չփորձեցի գերմանացու, ֆրանսիացու կամ անգլիացու պես լինել, այն եմ, ինչ կամ. բացառիկ զրույց վիրտուոզ ջութակահար Արա Մալիկյանի հետ

Մշակույթ

Չփորձեցի գերմանացու, ֆրանսիացու կամ անգլիացու պես լինել, այն եմ, ինչ կամ. բացառիկ զրույց վիրտուոզ ջութակահար Արա Մալիկյանի հետ

Բժշկագիտական հայկական հանդեսը կարող է հետաքրքրություն առաջացնել միջազգային ասպարեզում. Սամսոն Խաչատրյան

Հարցազրույց

Բժշկագիտական հայկական հանդեսը կարող է հետաքրքրություն առաջացնել միջազգային ասպարեզում. Սամսոն Խաչատրյան

Հայ-հնդկական պաշտպանական համագործակցությունը շատ լավ է ընթանում․ դեսպանի հարցազրույցը

Քաղաքականություն

Հայ-հնդկական պաշտպանական համագործակցությունը շատ լավ է ընթանում․ դեսպանի հարցազրույցը

Սահմանային հարցերը պետք է լուծվեն, որպեսզի Ադրբեջանի կողմից Հայաստանի դեմ հարձակվելու պատրվակ չդառնան․ շվեյցարացի պատգամավոր

Քաղաքականություն

Սահմանային հարցերը պետք է լուծվեն, որպեսզի Ադրբեջանի կողմից Հայաստանի դեմ հարձակվելու պատրվակ չդառնան․ շվեյցարացի պատգամավոր

Հայ համայնքը պետք է ավելի մեծ ազդեցություն ունենա Բելգիայում․ երկրի շրջանային, դաշնային եւ եվրոպական ընտրություններում 5 հայ թեկնածու է առաջադրվել

Քաղաքականություն

Հայ համայնքը պետք է ավելի մեծ ազդեցություն ունենա Բելգիայում․ երկրի շրջանային, դաշնային եւ եվրոպական ընտրություններում 5 հայ թեկնածու է առաջադրվել

ՍԾՏՀ գլխավոր քարտուղարն ընդգծել է փոխգործակցության կարևորությունը և ողջունել հայկական ‹‹Խաղաղության խաչմերուկ›› նախաձեռնությունը

Հարցազրույց

ՍԾՏՀ գլխավոր քարտուղարն ընդգծել է փոխգործակցության կարևորությունը և ողջունել հայկական ‹‹Խաղաղության խաչմերուկ›› նախաձեռնությունը

Ադրբեջանում գիտակցում են, որ ոչ մի ուժ չի կարող խախտել արցախցիների՝ իրենց հազարամյա բնօրրան վերադարձի իրավունքը․ Անդրանիկ Գրիգորյան

Հարցազրույց

Ադրբեջանում գիտակցում են, որ ոչ մի ուժ չի կարող խախտել արցախցիների՝ իրենց հազարամյա բնօրրան վերադարձի իրավունքը․ Անդրանիկ Գրիգորյան

ԼՂ-ի, Գարդմանի, Շիրվանի ու Նախիջևանի հայության վերադարձը կարող է տեղի ունենալ միայն միջազգային ամուր երաշխիքների պայմաններում․ Վիլեն Գաբրիելյան

Հարցազրույց

ԼՂ-ի, Գարդմանի, Շիրվանի ու Նախիջևանի հայության վերադարձը կարող է տեղի ունենալ միայն միջազգային ամուր երաշխիքների պայմաններում․ Վիլեն Գաբրիելյան

Մենք տեսնում ենք խաղաղության հասնելու Հայաստանի անկեղծ հանձնառությունը․ Լիտվայի դեսպանի հարցազրույցը

Հարցազրույց

Մենք տեսնում ենք խաղաղության հասնելու Հայաստանի անկեղծ հանձնառությունը․ Լիտվայի դեսպանի հարցազրույցը

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում