Քաղաքականություն

Հայ համայնքը պետք է ավելի մեծ ազդեցություն ունենա Բելգիայում․ երկրի շրջանային, դաշնային եւ եվրոպական ընտրություններում 5 հայ թեկնածու է առաջադրվել

10 րոպեի ընթերցում

Հայ համայնքը պետք է ավելի մեծ ազդեցություն ունենա Բելգիայում․ երկրի շրջանային, դաշնային եւ եվրոպական ընտրություններում 5 հայ թեկնածու է առաջադրվել

ԲՐՅՈՒՍԵԼ, 13 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Բելգիայում հուլիսի 9-ին կայանալիք շրջանային, դաշնային եւ եվրոպական ընտրություններում ներկայացված է հինգ հայ թեկնածու, որոնցից մեկը՝ Բրյուսելի շրջանային, երկուսը՝ ֆեդերալ, մյուս երկուսը՝ եվրոպական ընտրությունների ցուցակներում։

Բրյուսելում «Արմենպրես»-ի թղթակիցը հարցազրույցների շարքով ձեր ուշադրությանը կներկայացնի թեկնածուներին, նրանց քարոզարշավի առաջնահերթություններն ու կարեւորությունը համայնքի համար։

Բրյուսելի շրջանային ընտրություններում «կանաչների» կուսակցության կողմից առաջադրված Նիկոլա Դավիթյանի խոսքով՝ հայ թեկնածուների ներկայությունը բելգիացի քաղաքական գործիչների ուշադրության կենտրոնում կպահի համայնքին հուզող հարցերը եւ կօգնի էլ ավելի արժեւորել համայնքի դերը՝ որպես քաղաքական կշիռ։

Կպատմե՞ք Ձեր մասին։ Մասնագիտական ի՞նչ անցյալ ունեք եւ ինչպե՞ս հայտնվեցիք քաղաքականության մեջ։

Ծնվել եմ Բրյուսելում։ 1922 թվականին տատիկս ու պապիկս Թուրքիայից գնացել են Ֆրանսիա՝ Ցեղասպանությունը վերապրածների համար որբանոց հիմնելու: Երկար տարիներ հասարակական գործունեություն եմ ծավալել։ Աշխատել եմ տարբեր կազմակերպությունների հետ, որպեսզի եվրոպական կառույցներին մղենք իրենց բնապահպանական քաղաքականությունը բարելավելուն: Վերջին 10 տարում ես նույն բանն արել եմ Հայկական բարեգործական ընդհանուր միության (ՀԲԸՄ) շրջանակներում` Հայաստանին և սփյուռքին վերաբերող հարցերի շուրջ։ Հետո գնացի Հայաստանում կառավարության հետ աշխատելու՝ Եվրոպայի հայկական սփյուռքի հետ հարաբերությունների ուղղությամբ։ Եղել եմ նաև Բելգիայի հայերի կոմիտեի նախագահը, այսինքն՝ համայնքի ներկայացուցիչը։ Նախկինում եւս ընտրվել եմ տեղական ընտրություններում։ Կարճ ասած՝ հասարակական եւ համայնքային գործերն են, որ ինձ գրավում են:

Ինչո՞վ էր պայմանավորված «Կանաչների» կուսակցությունն ընտրելու Ձեր որոշումը։

Կարծում եմ՝ Արևմտյան Եվրոպայում բնապահպանական շարժումը մոտ 40 տարի առաջ ձևավորումից ի վեր ամենակարևոր քաղաքական շարժումն է։ Բնապահպանները նկատեցին, որ էկոլոգիական մեծ ճգնաժամը գալիս է, և այն ամենը, ինչ նրանք կանխատեսում էին, հաստատվեց։ Օրինակ, կլիմայական ճգնաժամի մասին մտածեք: Բայց էկոլոգիան միայն շրջակա միջավայրը չէ, դա նաև միջազգային հարաբերություններում գերիշխանության և շահագործման քննադատությունն է։ Սա հարցադրում է, որը վերաբերվում է արդյունաբերական երկրներում ավելորդ սպառմանն ու վատնմանը։

Հաճախ այս օրինակն է բերվում․ եթե ծխում ես, սնուցում ես տնտեսությունը՝ գնելով քո ծխախոտը: Եթե հիվանդանում ես ծխելուց, ապա պետք է վճարես բժիշկներին քեզ բուժելու համար: Այս ամենը բարձրացնում է ազգային եկամուտը թղթի վրա, քանի որ դու հարստացրել ես ծխախոտ վաճառողին ու բժշկին։ Բայց արդյոք ձեր կյանքն իսկապես ավելի բարեկեցի՞կ է, քան նախկինում: Արդյոք մենք չպե՞տք է այլ կերպ չափենք առաջընթացը:

Այս հարցերը կարող են հեռու թվալ հայաստանյան իրողություններից։ Բայց պետք է հաշվի առել այս ամենը։ Բնապահպանները ցանկանում են նավթն ու գազը փոխարինել վերականգնվող էներգիայով։ Այնուամենայնիվ, գիտե՞ք, թե ինչու Եվրոպան թույլ տվեց Ալիևին կատարել իր բոլոր հանցագործությունները՝ առանց արձագանքելու։ Գիտե՞ք, թե ինչն է տալիս Թուրքիային և Ադրբեջանին իրենց ուժը, որը չունի Հայաստանը։ Ես ձեզ կդնեմ արահետի վրա. Բաքվից Իտալիա գազատարի շինարարությունն ավարտվել է 2020 թվականի հունիսին, իսկ պատերազմը Ղարաբաղում սկսվել է 2020 թվականի սեպտեմբերին։ Տեսնում ե՞ք կապը։ Հանածո վառելանյութերը թմրանյութեր են, որոնք մեզ դարձնում են դրանք մեզ վաճառողների գերին:

Ավելին, Հայաստանում բնապահպանական բազմաթիվ մարտահրավերներ կան։ Մենք պետք է հոգ տանենք մեր գեղեցիկ երկրի մասին, մաքուր պահենք նրա ջուրը, ազատվենք թափոններից, որոնք ավերում են որոշ վայրեր, ավելի լավ օգտագործենք մեր ռեսուրսները, զարգացնենք վերականգնվող էներգիաները և այլն։ Ես կարող էի ժամերով խոսել այս մասին, բայց գիտեմ, որ դուք այլ հարցեր ունեք։

Copie de Template_R (1).png (220 KB)

Ի՞նչ առաջնահերթություններ ունեք դուք եւ ի՞նչ եք խոստանում ընտրողին։

Բելգիայում մենք քվեարկում ենք ըստ կուսակցությունների. հետևաբար, ես առաջնորդվում եմ կուսակցության նախընտրական ծրագրով, որն ավելի քան 300 էջ է: Նրա առաջնահերթություններն են բնապահպանական խնդիրները, կրթությունը, տրանսպորտը, հասարակության ամենաթույլ խավի պաշտպանությունը եւ այլն։ Անձամբ ես հիմնականում երկու հարց եմ առաջ քաշել։ Առաջինն այն է, որ մենք չենք կարող հողմային տուրբիններ կառուցել Բելգիայում, իսկ գազատարներ՝ արտասահմանում։ Բելգիայի և Եվրոպայի արտաքին քաղաքականությունը նույնպես պետք է լինի էկոլոգիական և նպաստի խաղաղությանն ու միջազգային իրավունքին։ Մասնավորապես, Եվրոպան նախատեսում է ավելացնել իր ներմուծումը «տրանսկասպյան միջանցքով», այսինքն՝ Ադրբեջանի տարածքով։ Ես խնդրում եմ, որ ոչ մի ցենտ չծախսվի դրա վրա, քանի դեռ Հայաստանի և նրա հարևանի միջև խաղաղությունը և օրենքի գերակայությունը չի վերականգնվել։

Իմ երկրորդ առաջնահերթությունը Բրյուսելում դիասպորաների խթանումն է։ Բրյուսելը չափազանց միջազգային քաղաք է, կան տարբեր ծագում ունեցող մարդիկ։ Սակայն կառավարությունը քիչ է խոսում սփյուռքի ներկայացուցիչների հետ։ Բայց մյուս կողմից, չափազանց շատ է լսում օտարերկրյա կառավարություններին, ինչպես օրինակ թուրքական կառավարությանը, որը փորձում է վերահսկել Բելգիայում գտնվող թուրք ներգաղթյալներին։ Սա պետք է փոխվի։ Այս երկրում պետք է տեղ գտնվի տարբեր ազգերի մշակույթների համար, այդ թվում՝ հայկական մշակույթի, և տարբեր ծագում ունեցող բելգիացիների և նրանց կառավարության միջև երկխոսության համար:

Հայ թեկնածուների առաջադրումը եւ հնարավոր հաջողություններն ի՞նչ շոշափելի ազդեցություն եւ արդյունք կարող են ունենալ Բելգիայի հայ համայնքի համար։

Պետք է ասեմ, որ իմ թեկնածությունը առաջադրելու հիմնական պատճառը հենց դա է։ Այս երկրում 100 տարի հայ պատգամավոր չի եղել։ Ժամանակն է, որ սա փոխվի: Բելգիայի հայ համայնքը պետք է ավելի մեծ ազդեցություն ունենա Բելգիայում՝ ապահովելու հայության ապագան այս երկրում, ինչպես նաև ազդելու Հայաստանին ձեռնտու քաղաքականության վրա։ Սա արդիական է նաև եվրոպական շատ այլ երկրների դեպքում։

Իհարկե, մենք աշխատում ենք քաղաքական գործիչների հետ, ովքեր հայ չեն: Բայց, եթե մի օր ունենանք ընտրված հայ պաշտոնյա, եթե, օրինակ, ես ընտրվեմ, սա մեզ հաստատությունների ներսում կապիտալ նշանակության աջակցության հենակետ կտա: Կլինի մեկը, ով հետևում է մեզ հուզող բոլոր բանավեճերին, ով կարող է կշռադատել անհրաժեշտության դեպքում և ով կարող է ահազանգել համայնքին, երբ պետք է մոբիլիզացվել: Քաղաքականությունը բարդ է, այն լի է դետալներով։ Հաճախ գործելու համար պետք է հանդիպման սենյակում գտնվեք ճիշտ ժամանակին: Դա շատ կարևոր է։ Ես, օրինակ, համոզված եմ, որ եթե ղարաբաղյան պատերազմի ժամանակ իշխանական կուսակցություններում ակտիվ հայեր ունենայինք, Բելգիայի կառավարությունն ավելի արագ կարձագանքեր։

Մենք՝ 5 հայ թեկնածուներս, շատ քիչ հնարավորություն ունենք ընտրվելու, քանի որ ցուցակի առաջնային տեղերում չենք։ Բայց, եթե նույնիսկ այս անգամ չընտրվենք, մեր թեկնածությունը օգտակար կլինի կուսակցությանը՝ բավարար ձայներ ստանալու համար։ Բացատրեմ, թե ինչու է սա կարեւոր։ Եթե ​​մենք անձամբ հավաքենք ավելի մեծ թվով ձայներ, քան մյուս թեկնածուները, որոնք ցուցակների նույն հորիզոնականում են, (օրինակ, ես 48-րդն եմ), կտեսնենք, որ Բելգիայի հայերը ունակ են մոբիլիզացվել հայ թեկնածուների համար։ Սա կխրախուսի հայերին առաջադրվել, իսկ կուսակցություններին՝ իրենց ցուցակներում տեղ տալ հայ թեկնածուներին՝ իմանալով, որ նրանք կարող են իրենց ձայն բերել։ Սա նաև կխրախուսի այս անգամ ցուցակներում հայտնվածներին համառել և շարունակել իրենց կարիերան իրենց կուսակցության ներսում:

Այլ առավելություններ եւս կան։ Քարոզարշավի շրջանը բուռն բանավեճերի շրջան է, որի ընթացքում քաղաքական գործիչները սովորականից ավելի ուշադիր են։ Կարևոր է այնտեղ ներկա լինելը։ Օրինակ, վերջերս կարողացանք կազմակերպել իմ կուսակցության նախարար եւ միեւնույն ժամանակ այս ընտրություններում թեկնածու Զաքիա Խաթաբիի հանդիպումը համայնքի ներկայացուցիչների հետ, Նա ժամանակ հատկացրեց ակնկալիքները լսելուն: Այժմ կապ է հաստատվել, և ընտրություններից հետո մենք կշարունակենք միասին աշխատել։ Ամփոփելով խոսքս՝ այն, ինչ տեղի է ունենում, շատ կարևոր է և՛ մեր, և՛ Հայաստանի, և՛ սփյուռքի համար։ Եվ ամեն ինչ կախված կլինի Բելգիայի հայերի աջակցությունից իրենց թեկնածուներին։

ԼԻԼԻԹ ԳԱՍՊԱՐՅԱՆ

Էստոնիան ողջունել է Հայաստանին աջակցելու և վիզային ռեժիմի ազատականացման երկխոսություն սկսելու վերաբերյալ ԵՄ որոշումները

Քաղաքականություն

Էստոնիան ողջունել է Հայաստանին աջակցելու և վիզային ռեժիմի ազատականացման երկխոսություն սկսելու վերաբերյալ ԵՄ որոշումները

Լիտվան աջակցություն է հայտնել Հայաստանի հետ ԵՄ կապերի ամրապնդմանը

Քաղաքականություն

Լիտվան աջակցություն է հայտնել Հայաստանի հետ ԵՄ կապերի ամրապնդմանը

ԵՄ խորհուրդը ողջունել է Հայաստանի հետ վիզաների ազատականացման շուրջ երկխոսություն սկսելու Եվրահանձնաժողովի մտադրությունը

Քաղաքականություն

ԵՄ խորհուրդը ողջունել է Հայաստանի հետ վիզաների ազատականացման շուրջ երկխոսություն սկսելու Եվրահանձնաժողովի մտադրությունը

Հայաստան-ԱՄՆ գործընկերությունն օրեցօր ավելի է ամրապնդվում․ Սամանթա Փաուերն ամփոփել է Հայաստան կատարած այցը

Քաղաքականություն

Հայաստան-ԱՄՆ գործընկերությունն օրեցօր ավելի է ամրապնդվում․ Սամանթա Փաուերն ամփոփել է Հայաստան կատարած այցը

Հայաստանը վերահաստատում է Ադրբեջանի հետ սահմանին հրադադարի խախտման դեպքերի համատեղ հետաքննության մեխանիզմ ստեղծելու առաջարկը

Քաղաքականություն

Հայաստանը վերահաստատում է Ադրբեջանի հետ սահմանին հրադադարի խախտման դեպքերի համատեղ հետաքննության մեխանիզմ ստեղծելու առաջարկը

Շրջադարձային որոշումներ՝ Հայաստանի եվրաինտեգրման տեսանկյունից․ Արման Եղոյանը՝ ԵՄ արտաքին հարաբերությունների խորհրդի որոշումների մասին

Քաղաքականություն

Շրջադարձային որոշումներ՝ Հայաստանի եվրաինտեգրման տեսանկյունից․ Արման Եղոյանը՝ ԵՄ արտաքին հարաբերությունների խորհրդի որոշումների մասին

Ժողովրդավարական ուժերի հարթակը ԵՄ-ին ՀՀ անդամակցության հանրաքվեի վերաբերյալ համապետական ստորագրահավաք կանցկացնի

Քաղաքականություն

Ժողովրդավարական ուժերի հարթակը ԵՄ-ին ՀՀ անդամակցության հանրաքվեի վերաբերյալ համապետական ստորագրահավաք կանցկացնի

Հայաստանը ողջունում է ԵՄ-ի կողմից կայացրած պատմական որոշումները. Արարատ Միրզոյան

Քաղաքականություն

Հայաստանը ողջունում է ԵՄ-ի կողմից կայացրած պատմական որոշումները. Արարատ Միրզոյան

Խաղաղության եվրոպական հիմնադրամից Հայաստանին 10 մլն եվրո տրամադրելու որոշումը պաշտոնապես հաստատվեց

Քաղաքականություն

Խաղաղության եվրոպական հիմնադրամից Հայաստանին 10 մլն եվրո տրամադրելու որոշումը պաշտոնապես հաստատվեց

Եվրահանձնաժողովը Հայաստանի հետ սկսում է վիզային ռեժիմի ազատականացման երկխոսությունը

Քաղաքականություն

Եվրահանձնաժողովը Հայաստանի հետ սկսում է վիզային ռեժիմի ազատականացման երկխոսությունը

Տիգրան Մկրտչյանը Հունաստանի վարչապետի գրասենյակի համակարգողին է ներկայացրել Հայաստանի արտաքին քաղաքականության մարտահրավերները

Քաղաքականություն

Տիգրան Մկրտչյանը Հունաստանի վարչապետի գրասենյակի համակարգողին է ներկայացրել Հայաստանի արտաքին քաղաքականության մարտահրավերները

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում