Իրանը պատրաստ է հանդես գալ ԼՂ հակամարտության լուծման գործում միջնորդի դերում. Անսարի

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրանը հերթական անգամ հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության լուծման գործում պատրաստ է հանդես գալ միջնորդի դերում:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ին, այս մասին հայտարարել է ԻԻՀ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Հուսեին Ջաբեր Անսարին:

Ըստ գործակալության, պատասխանելով ադրբեջանական APA գործակալության թղթակցի հարցին, դիվանագետն ընդգծել է, որ «հակամարտության առաջին օրվանից Իրանը փորձել է կանխել այն եւ լուծել հակասությունները»:

«Եթե ուշադրություն դարձնենք անցյալին, ապա կտեսնենք, որ կրիտիկական ժամանակներում Իրանը փորձել է կանխել հարեւան երկրների` Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ տարաձայնությունները: Այժմ, եթե Ադրբեջանն ու Հայաստանը ցանկանան, Իրանը պատրաստ է դեր խաղալ եւ միջնորդ հանդես գալ այդ հակամարտության լուծման մեջ», -հայտարարել է Անսարին:

Նա նաեւ հայտնել է որ ադրբեջանական եւ իրանական դիվանագետները բանակցություններ են անցկացրել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի Իրան հնարավոր այցի առնչությամբ: Այցի մասին կհայտարարեն, եթե վերջնական լուծում ընդունվի, նշել է նա:

Հայերեն العربية English

ՉԺՀ-ն խոստացել է ԵՄ-ի նկատմամբ կիրառել հայելային միջոցներ, եթե իր ապրանքների մուտքը եվրոպական շուկա սահմանափակվի

Գուրգեն Արսենյանը պարգևատրվել է Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության «Փոխգործակցության համար» կրծքանշանով

Լիոնում մոտ 55 000 մարդ մասնակցել է երթի. ոստիկանությունը կիրառել է արցունքաբեր գազ

Մեկնարկել է գեղանկարչական ստեղծագործությունների վերականգնման առաջին ուսումնական-վերականգնողական աշխատարանը

Ինժեներական քաղաքում տեղի ունեցավ Քամ Ղաֆֆարիանին նվիրված աստղի բացման հանդիսավոր արարողությունը

Դմիտրիևը կեղծ է անվանել ռուսական դիզելով լցանավերի երթուղու փոփոխության մասին լուրերը

Ակադեմիական քաղաքում 2027-ին նախատեսվում է սկսել 3600 ուսանողի համար կացարանների կառուցումը

Ձկնաբուծարանների կողմից ապօրինի ջրօգտագործման վերաբերյալ քրեական վարույթով վերականգնվել է 18.5 մլն դրամի վնասը

Եվրոպայում ռումբի մասին ահազանգերն ազդել են բազմաթիվ չվերթերի վրա

Նոյեմբերի 6-ի միջոցառումների անոնս