Հասարակական

Հայաստանը 2016թ-ից դարձել է Հորիզոն 2020 եվրոպական ծրագրի լիիրավ անդամ

1 րոպեի ընթերցում

Հայաստանը 2016թ-ից դարձել է Հորիզոն 2020 եվրոպական ծրագրի լիիրավ անդամ

ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Հայաստանն այս տարի այլևս Հորիզոն 2020 եվրոպական գիտական ծրագրի լիիրավ անդամ երկիր է: Այս մասին լրագրողների հետ զրույցում հունվարի 20-ին տեղեկացրեց ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը:

«Համաձայնագրի ֆորմալ ստորագրման գործընթացը դեռևս տեղի չի ունեցել, բայց Եվրամիության հետ բանակցությունները հանգեցրին նրան, որ 2016-ից, անգամ մինչ համաձայնագրի ստորագրումը, Հայաստանի գիտնականները կարող են լիարժեք մասնակցել ծրագրին: Իսկ վարչարարական հարցերը, հուսամ, կկարգավորվեն մինչև գարուն, և մենք կունենանք ստորագրված փաստաթուղթ, որը կամրացնի մեր գիտնականների հնարավորությունները եվրոպական տիրույթում»,-«Արմենպրես»-ի փոխանցմամբ` նշեց Արմեն Աշոտյանը:

Եվրոպական Միության Հորիզոն 2020-ի շրջանակում ՀՀ գիտական համակարգը կընդգրկվի դրամաշնորհային տարբեր ծրագրերում՝ ապահովելով ֆինանսական հոսքեր գիտության ոլորտում:

Նախարարն ավելի վաղ տեղեկացրել էր, որ Հայաստանը կմիանա Եվրոպական միության Հորիզոն 2020 ծրագրին, ինչը հնարավորություն կստեղծի մեր գիտնականների համար գալիք 6 տարիների ընթացքում օգտվել ԵՄ 80 միլիարդանոց բյուջեից` գիտական հետազոտությունների համար:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում