Սպորտ

«Սպարտակը» ու «Ռեալ Սոլթ Լեյքը» համաձայնության են եկել Յուրա Մովսիսյանի տեղափոխության հարցում

1 րոպեի ընթերցում

«Սպարտակը» ու «Ռեալ Սոլթ Լեյքը» համաձայնության են եկել Յուրա Մովսիսյանի տեղափոխության հարցում

ԵՐԵՎԱՆ, 16 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մոսկովյան «Սպարտակ» եւ ամերիկյան «Ռեալ Սոլթ Լեյք» ակումբները համաձայնության են եկել Հայաստանի հավաքականի հարձակվող Յուրա Մովսիսյանի տեղափոխության հարցում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, մոսկովյան ակումբի պաշտոնական կայքը տեղեկացրել է, որ Մովսիսյանը վարձավճարով հանդես է գալու «Ռեալ Սոլթ Լեյքում» մինչեւ 2016 թվականի դեկտեմբերի 1-ը:

Հայ հարձակվողը 2013 թվականի մարտից «Սպարտակի» կազմում մասնակցել է 66 հանդիպման եւ դարձել 27 գոլի հեղինակ:

Մովսիսյանը պրոֆեսիոնալ կարիերան սկսել է ԱՄՆ-ում: 2006-2007 թթ. մրցաշրջանում նա հանդես է եկել «Կանզաս Սիթիում», իսկ 2007-2009 թվականներին՝ «Ռեալ Սոլթ Լեյքում»:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում