Հասարակական

Հայաստանի ռուսական ռազմակայանը «Տախիոն» անօդաչուներ է ստացել

1 րոպեի ընթերցում

Հայաստանի ռուսական ռազմակայանը «Տախիոն» անօդաչուներ է ստացել

ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում տեղակայված ռուսական ռազմակայանի սպառազինությունը համալրվել Է ռուսական արտադրության անօդաչու թռչող սարքերի խմբաքանակով: Այդ մասին հունվարի 11-ին «Արմենպրես»-ին տեղեկացրել են ՌԴ Հարավային ռազմական օկրուգի մամուլի ծառայությունից:

«Հայաստանի Հանրապետությունում տեղակայված Հարավային ռազմական օկրուգի ռուսական ռազմակայանի անօդաչու թռչող սարքերի ստորաբաժանման սպառազինությունը համալրել են «Տախիոն» ժամանակակից անօդաչու թռչող սարքերը»,-ասված Է հաղորդագրության մեջ:

Զինվորականները մեկ ամսվա ընթացքում նոր անօդաչուները կսովորեն կառավարել Կամխուդ եւ Ալագյազ բարձրլեռնային զինափորձարաններում:

«Տախիոն» անօդաչուն նախատեսված Է ցերեկը եւ գիշերը մինչեւ 40 կիլոմետր հեռավորությամբ հետախուզում իրականացնելու համար: Անօդաչուների վրա կարող են տեղակայվել տեսա-, ֆոտո- կամ ինֆրակարմիր խցիկներ: Սարքի մեկնարկային քաշը մոտավորապես 25 կիլոգրամ Է, թռիչքի տեւողությունը մինչեւ վեց ժամ: «Տախիոն»-ն արտադրվում Է «Իժմաշ- Անօդաչու համակարգեր» ձեռնարկությունում:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում