ՀՀ վարչապետն Արմավիրի մարզպետարանին գումար հատկացնելու համար սպասում է մարզպետի բացատրությանը

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 24 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վարչապետ Հովիկ Աբրահամյանը չի ստորագրի Արմավիրի մարզպետարանին 10 մլն դրամ հատկացնելու որոշման նախագիծը, մինչև մարզպետը պարզաբանում և հիմնավորում չներկայացնի: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ կառավարության նիստում Տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների փոխնախարար Վաչե Տերտերյանը ներկայացրեց Արմավիրի մարզպետարանին 10 մլն դրամ հատկացնելու նախագիծը, որն անհրաժեշտ էր մարզպետարանում 2015 թվականի ամռան շոգ ամիսներին օդորակիչների շահագործման, ինչպես նաև մարզպետարանի համակարգչային տեխնիկայի և սարքավորումների թվաքանակի ավելացման արդյունքում առաջացած էլեկտրաէներգիայի ծախսը վճարելու համար:

Տերտերյանի խոսքով՝ մարզում կրթական ծրագրերից խնայողություն է եղել, և այդ խնայողությունների 8,4 մլն դրամը պետք է ուղղվի խնդրի լուծմանը:

Արձագանքելով վարչապետը նշեց, որ որոշումը չի ստորագրելու, մինչև հիմնավորում չլինի: «Ի՞նչ է նշանակում լրացուցիչ օգտագործել են, ի՞նչի համար են օգտագործել, պետք է հիմնավորվի: 500 հազար դրամ չէ, 300 հազար դրամ չէ: Եթե տնտեսված փող կա, չի նշանակում, որ պետք է մենք այդ փողերը բաժանենք այս կամ այն կողմ: Պետք է հիմնավորում լինի: Մինչև մարզպետը հիմնավորում չներկայացնի, սա չենք ստորագրելու, նաև պետք է բացատրություն տա՝ ի՞նչի համար է այդքան ծախսվել»,- եզրափակեց կառավարության ղեկավարը:

Հայերեն Русский

ԵԱՏՄ, ԵՄ և հանրաքվե. Ի՞նչ են քննարկել Փաշինյանն ու Պուտինը

Մենք շահագրգռված ենք Ռուսաստանի հետ մեր հարաբերությունների հետագա զարգացմամբ ու խորացմամբ. Փաշինյանը` Պուտինի հետ հանդիպմանը

Պայմանավորվեցինք անկեղծ և կառուցողական խոսակցությունը շարունակել Մոսկվա կատարելիք իմ առաջիկա այցի ընթացքում. Փաշինյանը` Պուտինի հետ հանդիպման մասին

Գերմանիան Ռուսաստանին մեղադրել է Լայպցիգի օդանավակայանում դիվերսիա իրականացնելու փորձի մեջ

Բիշքեկում ընթանում է Փաշինյան-Պուտին հանդիպումը

Գերմանիայի խոշորագույն ջերմաէլեկտրակայաններից մեկի մոտ պայթուցիկ նյութեր են հայտնաբերվել

Ռուսաստանի կողմից աճող սպառնալիքի պայմաններում պաշտպանությունն ամրապնդելու նպատակով ԵՄ-ն համախմբում է առաջատար փորձագետներին

Կառլեն Հովհաննիսյանը տեղափոխվում է ռուսական «Ակրոն»

Քաղաքաշինության կոմիտեի նախագահն ու ԲՏԱ և ԱԲ փոխնախարարը կարևորել են նորարարական ծրագրերի իրականացման գործում ջանքերի մեկտեղումը

Երևանում կանցկացվի հայ-թուրքական գործարար համաժողով և Armenia Expo 2026-ը