Վրաստանի վարչապետը հրաժարական է տալիս

2 րոպեի ընթերցում

ԹԲԻԼԻՍԻ, 23 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին տեղի ունեցած բրիֆինգի ժամանակ հայտարարել է զբաղեցրած պաշտոնից հեռանալու որոշման մասին:

«Ես այսօր հեռանում եմ իմ պաշտոնից, սակայն մնում եմ իմ երկրի հավատարիմ զինվորը»,- ասել է Ղարիբաշվիլին:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ` համաձայն Վրաստանի Սահմանադրության, վարչապետի հրաժարականի դեպքում, կառավարության լիազորությունները կասեցվում են և գործադիրի անդամները սկսում են ժամանակավորապես կատարել իրենց պարտականությունները:

Վրաստանի նախագահը 7 օրվա ընթացքում խորհրդարանի հաստատմանը պետք է ներկայացնի խորհրդարանական մեծամասնության ներկայացրած վարչապետի նոր թեկնածուին:

Իր հերթին, վարչապետի թեկնածուն պետք է խորհրդարանին ներկայացնի կառավարության անդամ թեկնածուներին` կառավարության նկատմամբ վստահություն ձեռք բերելու համար: Խորհրդարանը ևս 7 օրվա ընթացքում պետք է դիտարկի կառավարությանը վստահություն հայտնելու հարցը և այն ընդունի գրավոր մեծամասնությամբ:

Այդ գործընթացից հետո երկու օրվա ընթացքում նախագահը պետք է հաստատի նոր կառավարությունը` նոր վարչապետով:

Վրացական ԶԼՄ-ների տեղեկատվության համաձայն՝ Ղարիբաշվիլին պաշտոնաթող Է լինում, որպեսզի գլխավորի «Վրացական երազանք-ժողովրդավարական Վրաստան» կուսակցության նախընտրական շտաբը եւ «Վրացական երազանք» կոալիցիայի ընտրացուցակը:

Հայերեն English Русский

Հայաստանն ու Ղրղզստանը նոր էջ կբացեն երկկողմ հարաբերություններում

Հայաստանն ու Ղրղզստանը տարբեր ուղղություններով գործակցության մասին փաստաթղթեր են ստորագրել

Հիմնանորոգումից հետո վերագործարկվեց Գյումրու ջրային մարզաձևերի մանկապատանեկան մարզադպրոցը

Լեոնարդո Դի Կապրիոն աջակցություն է հայտնել Հայաստանի ու Կոլումբիայի նախաձեռնությանը ՝ ուղղված վտանգված տեսակների վերականգնմանը

ՀՀ ԱԳՄԱ նախարարի տեղակալը հանդիպել է Տանզանիայի արևելաաֆրիկյան համագործակցության նախարարի տեղակալի հետ

Գյումրիում նշում են տարվա գլխավոր տոնական իրադարձություններից մեկը՝ «Գյումրու օրը»

Մոսկվայում նշվել է Հայաստանի անկախության 35-ամյակը

Ղրղզստանը շահագրգռված է Հայաստանի հետ բարեկամական կապերի զարգացմամբ. Սադիր Ժապարով

Հայաստանն ու Ղրղզստանն ունեն բոլոր նախադրյալները հարաբերություններին նոր բովանդակություն հաղորդելու համար. Փաշինյան

Հայաստանի վարչապետն ու Ղրղզստանի նախագահը հանդես են եկել հայտարարություններով