Տարածաշրջանային

Դուք միայն կարող եք այս հողերի կոյուղիները մաքրել. Դեմիրթաշը՝ Թուրքիայի կառավարությանը

1 րոպեի ընթերցում

Դուք միայն կարող եք այս հողերի կոյուղիները մաքրել. Դեմիրթաշը՝ Թուրքիայի կառավարությանը

ԵՐԵՎԱՆ, 18 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության համանախագահ Սելահաթթին Դեմիրթաշը խստորեն դատապարտել է թուրքական իշխանությունների կողմից քրդաբնակ շրջաններում իրականացվող գործողությունները: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով թուրքական «Հաբերլեր» լրատվականը, այս մասին Դեմիրթաշը խոսել է հրավիրած մամուլի ասուլիսի ժամանակ:

Նա մեղադրել է թուրքական ոստիկանությանը Քուրշունլու մզկիթն այրելու մեջ: Անդրադառնալով պետական շրջանակների այն հայտարարություններին, որոնցով քրդաբնակ նահանգներում իրականացվող ռազմական գործողությունները մեկնաբանվել են որպես «մեծ մաքրության գործողություն», ասելով. «Ո՞վ եք դուք: Ո՞ւմ եք որտեղից ավլում: Այս հողերում կարող եք միայն կոյուղիները մաքրել, այլ վայրեր մաքրել չեք կարող»:

Դեմիրթաշը մեղադրել է նաև Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ և վարչապետ Ահմեդ Դավութօղլուին Ռուսաստանի հասցեին 1-2 օր հոխորտալու, այնուհետև «կաթ թափած կատվի» վերածվելու մեջ:

Կարդացեք հոդվածը` العربيةEnglish
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում