ՊՆ աղբյուրը հաստատել է հակառակորդի մի շարք ռազմական օբյեկտների ոչնչացման մասին տեղեկատվությունը
1 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 8 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայկական բանակը պատժիչ գործողությունների արդյունքում հակառակորդի մի շարք ռազմական օբյեկտներ է ոչնչացրել: Այս տեղեկատվությունը«Արմենպրես»-ի հետ զրույցում հաստատեց ՀՀ պաշտպանության նախարարության աղբյուրը, ով ցանկացավ անհայտ մնալ:
«Արմենպրես» լրատվական գործակալությունը ներկայացնում է հայկական բանակի պատժիչ գործողությունների տեսանյութը: