Հասարակական

Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել ավտոմեքենաներ

2 րոպեի ընթերցում

Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել ավտոմեքենաներ

ԵՐԵՎԱՆ, 5 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եղանակային կտրուկ փոփոխության արդյունքում հանրապետության մի շարք շրջաններում ավտոճանապարհների դժվարանցանելիությունը առաջացրել է ավտոտրանսպորտային միջոցների արգելափակում:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ տարածքային կառավարման եւ արտակարգ իրավիճակների նախարարությունից,Ապարան-Լուսագյուղ ավտոճանապարհին դեկտեմբերի 5-ին, ժամը 06.53-ին ավտոմեքենա է արգելափակվել ձնակույտի մեջ:Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ դեռևս չբացահայտված հանգամանքներում Ապարան-Լուսագյուղ ավտոճանապարհի 3-րդ կմ-ում Վ. Գ.-ին պատկանող «ԳԱԶԵԼ» մակնիշի 1383L պետհամարանիշի ավտոմեքենան արգելափակվել է ձնակույտում:Հրշեջ-փրկարարներն ավտոմեքենան դուրս են բերել երթևեկելի հատված:

Դեկտեմբերի 5-ին, ժամը 05.48-ին ահազանգ է ստացվել, որ Գյումրի-Հացիկ ավտոճանապարհին` գազալցակայանի մոտակայքում, «Mercedes» մակնիշի ավտոմեքենան արգելափակվել է ձյան մեջ. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:Հրշեջ-փրկարարներն արգելափակումից դուրս են բերել Ռ. Օ.-ին պատկանող «Մերսեդես Ե» մակնիշի 34 DF 125 պետհամարանիշի ավտոմեքենան:

Դեկտեմբերի 5-ին, ժամը 04.27-ին տեղեկություն է ստացվել, որ Արագածոտնի մարզի Ապարան քաղաքի Ճլի գյոլ կոչվող տարածքում ավտոմեքենա է արգելափակվել ձնակույտի մեջ. անրաժեշտ է փրկարարների օգնությունը:Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Մ-4 ավտոճանապարհի Սպիտակ-Ապարան հատվածի 9-րդ կմ-ում «Նիսսան Ժուկ» մակնիշի 86 AM 888 պետհամարանիշով ավտոմեքենան (վարորդ՝ Ա. Ք.) դուրս է եկել երթևեկելի հատվածից և հայտնվել ձնակույտի մեջ: Տուժածներ չկան:Հրշեջ-փրկարարներն ավտոմեքենաները դուրս են բերել երթևեկելի հատված:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում